Նալբանդյանի ոտքի տակի խալին

    • Քաղաքականություն - Չորեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2012, 18:45

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանի հարցին ի պատասխան ՀՀ Ագ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր խորհրդարանում անդրադարձել է Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը հաջորդած իրադարձություններին և ստեղծված վիճակին: Նա մասնավորապես նշել է.

«Միջազգային հանրության արձագանքի միանշանակ լինելը և մեզ համար բարենպաստ պայմանների ստեղծումը ոչ միայն վերջին օրերին մեր կողմից ձեռնարկված քայլերի արդյունք է, այլև այս տարիներին իրականացված քաղաքականության արդյունք: Մենք պետք է հանգիստ շարունակենք վարել այն քաղաքականությունը, որն ըմբռնում ունի միջազգային հանրության կողմից, որը կարող է բերել այսպիսի պայմաններում միահամուռ այս արձագանքին և Հայաստանի աջակցությանը:

Այն ինչ հրապարակայնորեն է, արտահայտվել է` մեկ բան է, բայց ես տասնյակ երկրների արտգործնախարարներից հեռախոսազանգեր եմ ստացել, որոնք լիակատար աջակցություն են հայտնում մեր ջանքերին, հայտնում են իրենց ըմբռնումը մեր վարած քաղաքականության նկատմամբ: Կարևոր է այս պայմաններում չձեռնարկել այնպիսի քայլեր, որ մեր տակից խալին դուրս գա: Այնպես որ պետք է շատ զգույշ և ճիշտ շարունակենք այն քաղաքականությունը, որը բերում է այսօրվա արդյունքներին` միջազգային հանրությանը կողմից մեզ աջակցելուն:

ԼՂ հարցի վերաբերյալ ասում ենք, որ մեր դիրքորոշումը համահունչ է Եվրանախագահների մոտեցմանը, իսկ նրանք ունեն մանդատ միջազգային հանրության կողմից:

Նրանք արտահայտում են ոչ միայն իրենց, այլև միջազգային հանրության կարծիքը: Մեր դիրքորոշումը համահունչ է այդ մոտեցմանը: Այնպես որ, հանգիստ ձևով պետք է շարունակենք այն, ինչ արել ենք մինչ օրս»:

  1. ՀՅԴ պատգամավորի ծանր հարցը վարչապետին
    ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե նա ինչպե՞ս է գնահատում նախորդ կառավարության գործունեությունը:
    16:35 20/05/2013
  2. Եգիպտացի առեւանգված զինվորներին ու ոստիկաններին ազատելու համար գործի են դրվել տանկերը
    Եգիպտական զինուժի հրամանատարությունը տասնյակ տանկեր ու այլ ռազմական տեխնիկա է ուղարկել Սինայի թերակղզի:
    14:01 20/05/2013
  3. Փհենյանը 3 օրում 5 հրթիռ է արձակել
    ԿԺԴՀ-ը Ճապոնական ծովում փոքր հեռահարության հրթիռի փորձնական արձակում է իրականացրել:
    12:52 20/05/2013
  4. ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու
    ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Ֆիզուլիի ուղղությամբ:
    12:46 20/05/2013
  5. Գազի սակագնի թանկացումը հերթական «բարեկամական» դրսեւորում. Հայ արիների սթափության կոչը հայությանը
    Հայ-ռուսական հարաբերությունները դարերով համարվում են բարեկամական, սակայն պատմության առանցքային հատվածներում ամրագրված է այդ բարեկամի՝ մեջքից դանակով անվարան հարվածելու քաղաքականությունը:
    11:56 20/05/2013
  6. Նալբանդյանը մեկնում է Մեծ Բրիտանիա
    Մայիսի 20-21-ը Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն։
    15:11 18/05/2013
  7. Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը
    Հանդիպմանը քննարկվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրած արդյունքները
    11:37 18/05/2013
  8. Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Ստրասբուրգում
    Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Եվրախորհրդի նախորդ նախագահող Անդորրայի ԱԳ նախարար Ժիլբերտ Սաբոյա Սունյեի հետ էր։
    10:52 18/05/2013
  9. Մահացել է Արգենտինայի նախկին դիկտատորը
    88 տարեկանում կյանքից հեռացել է Արգենտինայի նախկին դիկտատոր Խորխե Վիդելը:
    20:09 17/05/2013
  10. Միգրանտներն այսուհետ ծառայելու են ռուսական բանակում
    Ռուսաստանի Պետդուման բանակում ծառայության մասին օրենքում փոփոխություն է մտցրել, որի համաձայն` միգրանտները նույնպես պարտավոր են ծառայել ռուսական բանակում:
    20:00 17/05/2013