«Սոկա Գակայ» -ը բուդդայական վտանգավոր աղանդ համարելը սխալ է

    • Քաղաքականություն - Երկուշաբթի, 20 Օգոստոսի 2012, 11:08

Վերջերս մի հրապարակման մեջ ճապոնական «Սոկա Գակայ» կազմակերպությունը,  որի հիմնադրած «Սոկա» համալսարանում իր Ճապոնիա այցի ընթացքում ելույթ էր ունեցել նախագահ Սարգսյանը և ստացել պատվավոր դոկտորի կոչում, ներկայացվում էր որպես բուդդայական աղանդ, որը իրենից վտանգ է ներկայացնում և որի գործունեությունը ոչ այնքան բարի համբավ է վայելում Ճապոնիայում:

Իրոք, եղել է ժամանակ, երբ «Սոկա Գակայը» Ճապոնիայի կառավարական շրջանակներում բացասական վերաբերմունքի է արժանացել, բայց դա միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ  «Սոկա Գակայը», լինելով խաղաղասիրական կազմակերպություն, բացեիբաց քննադատել էր միլիտարիստական Ճապոնիայի ագրեսիվ մասնակցությունը պատերազմում, և ինչի  արդյունքում էլ ազատազրկվել էին Սոկայի երկու առաջնորդներ` Մակիգուչին ու Տոդան:

Պատերազմի ավարտից հետո «Սոկա Գակայ» ընկերությունը ակտիվորեն մասնակցում էր երկրի վերականգման գործում ու շարունակում էր քարոզել խաղաղություն, կրթության զարգացում ու աշխարհի ժողովուրդների միջմշակութային համագործակցություն: Ինչ վերաբերում է «Սոկա Գակայի» բուդդայական աղանդ լինելուն, ապա պետք է նշել, որ Ճապոնիայի բնակչության ճնշող մեծամասնությունն ի ծնե համարվում է բուդդայական ու գրանցվում է բուդդայական տաճարում:

Բուդդայականության հետ միաժամանակ ճապոնացիները դավանում են իրենց ավանդական Շինթո կրոնը: Այսպես, մեծահասակների մոտ 70 %-ը հարցումին կպատասխանի, որ նա բուդդայական է, միաժամանակ ընդունելով Շինթո կրոնը: Եվ ընդհանրապես, ճապոնացիները  շատ հանդուրժող մոտեցում ունեն կրոնի հանդեպ, և միևնույն անձը կարող է միաժամանակ լինել բուդդայական և Շինթոյի հետևող, կամ էլ քրիստոնյա և Շինթոյի հետևորդ:

«Սոկա Գակայ» -ը բուդդայական վտանգավոր աղանդ համարելը սխալ է, քանի որ այն տարածված է ամբողջ երկրում, ներկայացնում է երկրի բնակչության հիմնական ու ամենաբազմանդամ կրոնը՝ բուդդայականությունը, և հսկայական ներդրում ունի կրթության, մշակույթի ու խաղաղության ասպարեզում (մոտ 12 միլիոն անդամ): Եվ ընդհանրապես տգիտություն է Սոկա Գակայը համեմատել  Աում Սինրիկյո տոտալիտար և ահաբեկչական աղանդի հետ, քանի որ Սոկա Գակայ կազմակերպության (ինչպես նաև ընդհանրապես բուդդայականության) գաղափարախոսության հիմքում խաղաղասիրությունն է:

Նշենք, որ «Սոկա Գակայ»-ի գործունեությունը ստացել է ամենաբարձր գնահատականները միջազգային ատյաններում, օրինակ, որպես միջազգային ՀԿ, կազմակերպությունը անդամակցում է ՄԱԿ-ի տարբեր օրգաններին, մասնավորապես մարդու իրավունքների, փախստականների ու կրթության հետ կապված խորհուրդներին:

Իսկ Սոկա համալսարանը համարվում է Ճապոնիայի լավագույն մասնավոր համալսարաններից մեկը, որն առանձնապես հայտնի է միջազգային կապերով ու ծրագրերով: Սոկա Համալսարանի պատվավոր դոկտորի կոչմանն են արժանացել շատ երկրների ղեկավարներ (Հարավային Աֆրիկա, Հնդկաստան, Ֆիլիպիններ և այլն), մշակույթի գործիչներ ու բազմաթիվ աշխարհահռչակ Նոբելյան մրցանակակիրներ: Ամեն տարի տասնյակ հայտնի գործիչներ են այցելում այս համալսարանը: Գնահատելով Սոկա համալսարանի և իր հիմնադրի ավանդը կրթության ու միջմշակութային երկխոսության գործում, կազմակերպության ղեկավար Դայսակու Իկեդան արժանացել է աշխարհի 300-ից ավելի հայտնի համալսարանների պատվավոր դոկտորի կոչումների, իսկ1983 թվականին ստացել է Միացյալ ազգերի կազմակերպության Խաղաղության մրցանակը:

Համալսարանի բազմաթիվ տպագրությունների շարքում նշանակելի են Իկեդայի «Բանախոսություններ լիդերների հետ» գրքերի շարքը` Մանդելայի, Քիսսինջերի, Թետչերի, Գանդիի, Վալենսայի, Գորբաչովի, Շիրակի, Կոֆի Անանի և շատ այլ հայտնի անունների մասնակցությամբ:Հազիվ թե «վտանգավոր աղանդը» կարողանար նման դերակատարում ունենալ համաշխարհային մակարդակում  և այսքան ուշադրության արժանանար ամբողջ աշխարհի կողմից:

  1. Հայաստանը հրաժարվու՞մ է Հայռուսգազարդի իր մասնաբաժնից
    Հանդիպման ժամանակ խոսք է գնացել նաեւ Հայռուսգազարդ ընկերությունում Գազպրոմի մասնաբաժինը 100%-ի հասցնելու մասին:
    23:23 17/06/2013
  2. Ինչ են հայտարարելու երեք նախագահները Ղարաբաղի մասին
    Մեծ քսանյակի վեհաժողովին սպասվում է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը:
    18:42 17/06/2013
  3. Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության առաջին միջոցառումը
    Հունիսի 18-ից 19-ը Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության առաջին միջոցառումը
    18:29 17/06/2013
  4. Թուրքիայի իշխանությունները ցուցարարներին սպառնում են զինված ուժերով
    Նա նշել է, որ եթե ոստիկանությունը չլուծի այդ հարցը, Թուրքիայի զինված ուժերը կարող են իրենց վրա վերցնել պատասխանատվությունը:
    17:11 17/06/2013
  5. ԱՄՆ-ը եւ Կուբան կբանակցեն ուղիղ փոստային կապը վերականգնելու հարցով
    ԱՄՆ եւ Կուբայի իշխանությունները նախատեսում են բանակցություններ սկսել ուղիղ փոստային կապը վերականգնելու վերաբերյալ, որը չի գործել վերջին 50 տարիներին:
    17:04 17/06/2013
  6. Հասան Ռուհանի. Իրանը պատրաստ է ավելի բաց լինել իր միջուկային ծրագրի հարցում
    Հասան Ռուհանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է իր միջուկային ծրագրի հարցում բաց լինել:
    16:35 17/06/2013
  7. Warfiles.ru. Ադրբեջանը ժամանակակից զինտեխնիկա է ձեռք բերել Ռուսաստանից
    Ռուսական warfiles.ru կայքը գրում է, որ Ադրբեջանը T-90-ի բազայի վրա կառուցված ТОС-1А կրականետ համակարգեր է գնել Ռուսաստանից:
    16:09 17/06/2013
  8. Վրաստանում հայտնաբերել են ստորգետնյա զինապահեստ և մարդկանց խոշտանգումներ պատկերող տեսագրություններ
    Վրաստանի ՆԳՆ-ի Ազգային անվտանգության գործակալության աշխատակիցները երկրի արևմտյան մասում գտնվող Սամեգրելոյի տարածաշրջանում հայտնաբերել են զենքի և զինամթերքի գաղտնի պահեստ:
    15:32 17/06/2013
  9. Սիրիայի հակամարտությունը՝ G20-ի գլխավոր թեմա
    Հունիսի 17-ին Հյուսիսային Իռլանդիայի Լոխ Էրն առողջարանային քաղաքում սկսվում է Մեծ քսանյակի երկրների առաջնորդների գագաթնաժողովը:
    14:45 17/06/2013
  10. Թուրքիայի ՆԳՆ-ը գործադուլն անօրինական է անվանել
    Թուրքիայի Ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերը արհմիությունների սկսած գործադուլն անօրինական է անվանել:
    14:06 17/06/2013