Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին և դիվանի անդամ Վազգեն Կալթակճյանին (ԱՄՆ): ՍԴՀԿ ԿՎ ղեկավարության հետ զրույցում Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին և այնտեղի հայ համայնքի անվտանգության ապահովման հետ կապված կառավարության ձեռնարկած քայլերին, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
Վարչապետն Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչների հետ քննարկել է Սիրիայի իրավիճակը
- Քաղաքականություն - Ուրբաթ, 17 Օգոստոսի 2012, 13:32
