Մոսկովսկիե Նովոստի թերթը գրում է, որ Տաջիկստանում ռուսական ռազմական բազայի տեղակայման ժամկետների մասին բանակցություններում համաձայնություն է ձեռք բերվել: Ըստ տեղեկությունների, թեեւ համապարփակ համաձայնություն առայժմ չկա բազայի հետագա տեղակայման վերաբերյալ, տաջիկական կողմը առաջարկել է եւս երկու տարով երկարաձգել գործող պայմանագիրը:
Պայմանագրի ժամկետը լրանում է 2014 թվականին: Տաջիկական կողմը առաջարկել է երկարաձգել մինչեւ 2016 թվականը, իսկ մինչ այդ պետք է բանակցությունները շարունակվեն նոր պայմանագրի շուրջ:
