Ռիսկեր եւ քաղաքականություն

    • Քաղաքականություն - Ուրբաթ, 17 Օգոստոսի 2012, 09:43

90-ականների սկզբին քաղաքական գրականությունը եւ առաջատար պետությունների ծրագրերը լի էին հաղորդակցությունների եւ էներգետիկ նախագծերի ռազմատեխնիկական պաշտպանության մեթոդներ ներդնելու մտադրություններով: Առավել կարեւոր փաստաթղթերը, որոնք կապված էին անվտանգության խնդիրներին, ուղղված են սպառնալիքների եւ ռիսկերի հաղթահարմանը եւ դրվել են գլոբալ քաղաքականության ձեւավորման հիմքում, ներառյալ այնպիսի տարրեր, ինչպիսիք են տիեզերական միջոցները, առաջավոր բազավորումը, առավել ժամանակակից զենքի մշակումները:

Որոշ փորձագետներ, որոնք պատրաստություն չէին անցել ռիսկերի վերլուծության ասպարեզում, բավական հոռետեսորեն էին դիտարկում համակարգային օբյեկտների պաշտպանության հնարավորությունները, համաշխարհային դեստրուկտիվիզմի եւ էքստրեմիզմի աճի պայմաններում: Սակայն խնդիրն, այնուամենայնիվ, լուծվեց, ընդ որում՝ այնպիսի մոտեցումների օգնությամբ, որոնք կապված են «անվտանգության գաղափարախոսության» արմատական փոփոխության եւ նույնիսկ «անվտանգության նոր աշխարհայացքի» հետ:

Դեռ երկու տարի առաջ թվում էր, թե ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի եւ, ինչպես հիմա է պարզվում, Ֆրանսիայի նպատակները՝ Իրաքից նավթի արդյունահանման եւ տեղափոխման հարցում, քաոսի պայմաններում անհնար է իրականացնել: Սակայն, այնուամենայնիվ, իրաքյան մեծ նավթը հայտնվեց համաշխարհային շուկաներում, ընդ որում, թերեւս իրականացվում է Իրաքի նավթի պաշարների՝ արաբական ավանդական արտահանումից «անկախ» օգտագործումը, որպես աղբյուր, որն անհրաժեշտ է համաշխարհային պահանջարկը բավարարելու համար, մինչեւ կառավարվող ջերմամիջուկային գործընթացի ստեղծման փուլը:

Իրաքի նավթի օգտագործման նախագծերի կողքին հաջողությամբ իրականացվում են նաեւ այլ նավթային նախագծեր: Անվտանգության համապատասխան համակարգերը ենթադրում են այդ նախագծերի իրագործում սպառնալիքների եւ ռիսկերի գործնականում ցանկացած մակարդակի պայմաններում, ներառյալ զանգվածային դիվերսիաները եւ ահաբեկությունը: Այսինքն, տվյալ ծրագրերի իրագործման արդյունքը «ծածկում է» հնարավոր բոլոր ռիսկերը եւ դրանց հետ կապված ծախսերը:

Գործնականում, այդ մոտեցումները ցույց տվեցին, որ արեւմտյան հանրությունը եւ նրա գործընկերները տարբեր տարածաշրջաններում անցել են գլոբալ քաղաքականության եւ տնտեսության իրագործման լիովին նոր փուլ, իսկ գեոտնտեսությունը ձեռք է բերել արդյունավետության լիովին նոր պարամետրեր ու գծեր: Տարածաշրջանների եւ տարածաշրջանային քաղաքականության համար դա նշանակում է ցանկացած ռիսկի եւ սպառնալիքի անտեսում եւ ցանկացած քաղաքականության իրականացում, որ ենթադրում է ճգնաժամեր եւ տարբեր ինտենսիվության ռազմական կոնֆլիկտներ:

Հնարավոր է, քննարկման իրավունք ունի հետեւյալ հանգամանքը՝ համաշխարհային տնտեսական ներկայիս ճգնաժամը ռիսկերի եւ սպառնալիքների նոր մակարդակին գլոբալ հասարակական-քաղաքական եւ տնտեսական համակարգի ադապտացման միջոցներից մեկն է: Արեւմտյան հանրությունը եւ մնացյալ աշխարհը այլ ելք չունի տվյալ գլոբալ քաոսից, բացի ռիսկերի ու սպառնալիքների հանդեպ նման սկզբունքներ ընդունելուց: Ընդ որում, տարածաշրջանների պետությունների մեծամասնոթւթյան համար որոշ կայունության եւ անվտանգության երաշխիքների հասնելու հույսերը, որպես Արեւմուտքի տնտեսության հաջող գարծառնման պայման, արդեն ոչ մի նշանակություն չունեն: Այսինքն, թույլ տալով քաոսի եւ բրուտալության ցանկացած բնույթ, բոլոր այդ երեւույթներն ու գործընթացները հաջողությամբ կհաղթահարվեն ուժի համաշխարհային կենտրոնների կողմից:

Տվյալ պայմաններում սպասելի են հնարավոր բոլոր կառավարելի, վատ կառավարելի եւ ամենեւին էլ ոչ կառավարելի ճգնաժամային իրադարձություններ ու հակամարտություններ՝ որպես համաշխարհային քաղաքականության գործիքներ: Ստեղծվել է «անվտանգության համաշխարհային գոտի»: Համաշխարհային դեֆինացիան հետեւյալ տեսքն ունի՝ առաջնորդներ, գործընկերներ, «հումք»: Յուրաքանչյուրին՝ իրենը: Սակայն առաջնորդներն էլ ունեն խնդիրներ, այդ պատճառով էլ Չիկագոյում այս տարվա մայիսին անցկացված ՆԱՏՕ-ի վեհաժողովը ենթադրում է միջազգային հարաբերությունների նոր ձեւաչափեր եւ տրամաբանություն:

  1. Մինսկի խմբի համանախագահը մեկնաբանել է Սերգեյ Լավրովի խոսքը
    Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ ստատուս քվոն ձեռնտեւ չէ ոչ մեկին` ո՛չ Ադրբեջանին, ո՛չ համանախագահող երկրներին, ո՛չ Հայաստանին` հաշվի առնելով տնտեսական շրջափակումը:
    21:35 24/05/2013
  2. Քերին ու Լավրովը Փարիզում կքննարկեն Սիրիայի հարցը
    Մոտակա երկուշաբթի օրը Փարիզում կկայանա Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը:
    18:25 24/05/2013
  3. ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
    Մայիսի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Յան Քելիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
    18:06 24/05/2013
  4. Գուանտանամոյի բանտարկյալները կտեղափոխվեն Եմեն
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չեղյալ է արել Գուանտանամոյի ռազմական բանտից կալանավորների տեղափոխությունը Եմեն արգելող որոշումը:
    11:24 24/05/2013
  5. Երևանում կգումարվի ԵԽԽՎ-ի Մշտական հանձնաժողովի նիստը
    Մայիսի 31-ին Երևանում, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում, տեղի կունենա ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի նիստը:
    10:47 24/05/2013
  6. Ռուսաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
    Մայիսի 23-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
    09:31 24/05/2013
  7. Կոլումբիան, Մեքսիկան, Պերուն եւ Չիլին միասնական վիզային համակարգ են ստեղծելու
    Խաղաղօվկիանոսյան դաշինքի երկրները միասնական վիզային համակարգ են ստեղծելու, որը նախատեսված է երրորդ երկրների քաղաքացիների համար:
    09:29 24/05/2013
  8. Ռուս պատգամավորն առաջարկել է 5 տարով դադարեցնել աշխատանքային միգրանտների հոսքը
    Միակ բացառությունը, ըստ պատգամավորի, պետք է դառնան բարձր որակավորում ունեցող մասնագետները:
    09:03 24/05/2013
  9. Ըստ էներգետիկայի նախարարի, Իրանը մեզ էժան գազ չի տրամադրի
    Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը մանրամասներ պատմեց ռուսական կողմի հետ բանակցություններից:
    19:25 23/05/2013
  10. Աշխատաժողով միջուկային էներգիայի հարցերի շուրջ
    Ջոն Հեֆերնը առիթ ունեցավ ներկա գտնվելու Միացյալ Նահանգներում գտնվող միջուկային ռեակտորի հետ հեռահար կապի հաստատմանը:
    17:18 23/05/2013