Խաչակրաց նոր արշավանքը եւ Հայաստանը

    • Քաղաքականություն - Չորեքշաբթի, 15 Օգոստոսի 2012, 15:45

Համաշխարհային մամուլի վերլուծական հոդվածներում առավել հաճախ են խոսում այն մասին, որ աշխարհում տեղի է ունենում Երրորդ համաշխարհային պատերազմը: Հնչում են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «խաչակրաց արշավանք», քրիստոնեության և իսլամի միջև պատերազմ, քաղաքակրթական մոբիլիզացիա, որում յուրաքանչյուր ազգ պետք է որոշի, թե բարիկադի որ կողմում է իրեն տեսնում:

Փաստերը նույնպես խոսում են այն մասին, որ տեղի են ունենում որոշակի գերգլոբալ գործընթացներ, որում յուրաքանչյուրին սահմանած է իր դերը: Երկիրը կարող է թոհուբոհից դուրս գալ «ակամա» հաղթող, հնարավոր է նաև սկզբնապես խաղալ զոհի դեր:

Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդը, Մեքքայում օգոտստոի 14-ին բացելով Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովը, իսլամական աշխարհի ղեկավարներին կոչ արեց հաղթահարել երկպառակությունները:

«Իսլամական ազգն այսօր երկպառակված է և մեկուսացված: Դրանից բխում է արյունահեղությունը, որը սրբազան ամսին տեղի է ունենում մուսուլմանական աշխարհի բազմաթիվ անկյուններում… Ձեզ առաջարկում եմ իսլամական տարբեր ուղղությունների միջև ստեղծել Երկխոսության կենտրոն` համընդհանուր համաձայնության հասնելու համար»,-ասել է Սաուդյան Արաբիայի թագավորը: «Իսլամը վերապրում է իր պատմության ամենադժվար ժամանակաշրջանը,- հայտարարել է Ազիզին,- այս իրավիճակում նա չի եղել Առաջին համաշխարհային պատերազմից ի վեր»:

Այն մասին, որ ինչ որ մեկը մտադիր է երկպառակություն մտցնել իսլամական երկրների միջև, որպեսզի վերահսկի թե մեկին, թե մյուսին, ասվում էր դեռ վաղուց: Որպես վերջին օրինակ կարող է ծառայել Իրաքը, որտեղ ԱՄՆ-ն պարզապես շիաներին և սուննիներին դուրս բերեց իրար դեմ, և նրանք շարունակում են վերացնել միմյանց նույնիսկ ամերիկացիների հեռանալուց հետո: Եվ եթե ինչ որ մեկը վստահեցնում է, որ Ամերիկան պարտություն է կրել Իրաքի կամ Աֆղանստանի պատերազմներում, ապա նա իրավացի չէ` եթե ԱՄՆ-ն իր առաջ նպատակ էր դրել այդ երկրներին թույլ չտալ դառնալ աշխարահաքաղաքական դերակատարներ, ապա նա հասել է իր նպատակին:

Այժմ, ըստ երևույթին, այս նույն գործընթացներն են ընթանում ողջ Մերձավոր Արևելքում և կարող են տեղափոխվել Կենտրոնական Ասիա, Կովկաս, սակայն առաջին հերթին` Թուրքիա: ԱՄՆ-ի և այլ երկրների ինչի՞ն են պետք հզոր պետությունները, որոնք կհանդգնեն չկատարել Վաշինգոտնի ցուցումները: Եվ իրավացի են նրանք, ովքեր Աստծուն փառք են տալիս, որ Հայաստանը հզոր պետություն չէ և չի սպառնում ոչ մեկի գերիշխանությանը:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա Հայաստանն իրականում կարող է հայտնվել դժվար ընտրության առաջ: Քրիստոնեա-իսլամական հակամարտությունը միանշանակ երևույթ չէ, և ընդհանրապես պարտադիր չէ, որ քրիստոնեական երկրները հանդես գան քրիստոնեական ճամբարի կողքին: Ասենք, Ռուսաստանն, ընդունելով իր ուղղափառությունը, չի ցանկանում միանալ ամերիկյան «խաչակրաց արշավանքին» և առավել հաճախ աջակցում է իսլամական շահերին: Ռուսաստանը սկսել է քարոզել եվրասիականություն, որպեսզի մի կողմ մնա քրիստոնեա-իսլամական գլոբալ դիմակայությունից: Եվ նա փորձում է Հայաստանին համոզել նույնպես հայտարարել իր եվրասիականության մասին: Սակայն դժվար թե այն օգնի խուսափել քաղաքակրթական բարդ ընտրությունից:

Իսլամական երկրներում ակնհայտ զգում են քրիստոնեական ճնշումը: Ճիշտ է, շատերը նշում են, որ Ամերիկան դա անում է նրա համար, որպեսզի կանխի իր գերիշխանության անկումը: Ոչ ոք հավանաբար չի կարող ասել` արդյոք թուլանում, թե ուժեղանում է Ամերիկան:

Մահդի Դարիուս Նազեմրոայի աշխարհաքաղաքական վերլուծությունը խոսում է Յինոնի իսրայելական նախագծի սցենարի մասին. «Յինոնի նախագիծը և համանման սխեմաները ձգտում են միտումնավոր պատերազմ առաջացնել սուննիների և շիաների միջև, ինչպես նաև ներառում են քրիստոնեա-մուսուլմանական, արաբա-բերբերական, արաբա-իրանական, արաբա-թուրքական և իրանա-թուրքական թշնամանք»:

«Վաշինգտոնը մեծահոգություն չի դրսևորում ոչ իր բարեկամների, ոչ թշնամիների նկատմամբ, և այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան և Սաուդյան Արաբիան, ի վերջո օգտագործվելու են որպես թնդանոթի միս: Ամերիկացի ռազմավարները ցանկանում են, որպեսզի Հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից մինչև Կովկաս, Կենտրոնական Ասիա և Հնդկաստան ձգվող տարածքը վերածվի պայքարի սև անցքի, Եվրասիական Բալկանների», գրում է վերլուծաբանը:

Իսկ քաղաքագետ Իգոր Մուրադյանը ենթադրում է, որ իսլամական աշխարհում հակամարտություն հրահրում են այդ երկրներից քրիստոնյա բնակչությանը դուրս բերելու համար: Թե ինչ նպատակով` դա միայն կարելի է ենթադրել:

  1. Ըստ էներգետիկայի նախարարի, Իրանը մեզ էժան գազ չի տրամադրի
    Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը մանրամասներ պատմեց ռուսական կողմի հետ բանակցություններից:
    19:25 23/05/2013
  2. Աշխատաժողով միջուկային էներգիայի հարցերի շուրջ
    Ջոն Հեֆերնը առիթ ունեցավ ներկա գտնվելու Միացյալ Նահանգներում գտնվող միջուկային ռեակտորի հետ հեռահար կապի հաստատմանը:
    17:18 23/05/2013
  3. Մաքսային միության «ձրի պանիրը»
    Ռուսաստանի քայլերն ուղղված են նրան, որպեսզի Հայաստանին ու մյուսներին «համոզեն» Մաքսային միության անայլընտրանքայնության մեջ:
    16:10 23/05/2013
  4. Ռուսաստանի հեղինակությունն աշխարհում նվազում է
    BBC-ի համաշխարհային ծառայության պատվերով աշխարհի 25 երկրներում անցկացված սոցհարցման տվյալը պարզել է
    14:50 23/05/2013
  5. ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի ուղղությամբ
    ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի ուղղությամբ:
    12:43 23/05/2013
  6. Անգլիայում հակաիսլամական ելույթներ են տեղի ունեցել
    Լոնդոնի Վուլվիչ շրջանում՝ զինվորականի սպանության վայրում, որը որակվել է որպես ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել:
    08:48 23/05/2013
  7. Forbes. Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանայք
    Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակը:
    21:24 22/05/2013
  8. ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը ուսումնասիրել է Հայաստանի շերտաքարային գազի պաշարները
    ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության ներկայացուցիչները Հայաստան են այցելել շերտաքարային գազի պաշարներն ուսումնասիրելու նպատակով:
    18:41 22/05/2013
  9. Ռուսաստանը Հայաստանի գազի գինը որոշել է այլ երկրների հետ բանակցելուց հետո
    Գազի գնի բարձրացման մասին արված հայտարարությունը ընտրությունների հետ կապ չունի:
    18:07 22/05/2013
  10. «Ձեզ այնքան կծեծեն, որ կարտագաղթեք, տղերք»
    «Այս երկու օրերին այնպիսի կրկեսային հնարքներ տեսանք այստեղ, որ ցնցված եմ»,- հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
    16:28 22/05/2013