Դամասկոսի կենտրոնում գտնվող հյուրանոցի մոտ, որտեղ մնում էին ՄԱԿ դիտորդական առաքելության աշխատակիցները, տեղի է ունեցել հզոր պայթյուն: Այս մասին հայտնում է BBC-ն:
Սիրիայի պետական հեռուստատեսության տեղեկությունների համաձայն`պայթյունը տեղի է ունեցել կենտրոնական հրապարակներից մեկում գտնվող հյուրանոցի մոտ: Պայթուցիկ սարքը ամրացված է եղել բենիզով լի տարային: Նախնական տվյալներով մահացել է երեք մարդ: Հակակառավարական ակտիվիստները հայտնում են, որ պայթյուններ են որոտացել նաև քաղաքի այլ հատվածներում:
