Էդվարդ Նալբանդյանը Նոր Զելանդիայում

    • Քաղաքականություն - Ուրբաթ, 10 Օգոստոսի 2012, 16:34

Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը տեղեկություն է տրամադրել արտգործնախարարի Նոր Զելանդիա կատարած այցի մասին:

Օգոստոսի 9-ի երեկոյան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ ժամանեց Նոր Զելանդիա: Օդանավակայանից Էդվարդ Նալբանդյանն ուղևորվեց Նոր Զելանդիայի ԱԳ նախարար Մյուրեյ Մըքկալիի հետ հանդիպմանը:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Մյուրեյ Մըքկալին ասաց. «Դուք մեծ քայլ կատարեցիք ընդունելով իմ հրավերը և, կտրելով այս երկար ճանապարհը, ժամանեցիք Նոր Զելանդիա, ինչը մեր երկրի հետ համագործակցությանը նոր որակ հաղորդելու՝ Հայաստանի պատրաստակամության վկայությունն է»:

Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի հոբելյանական տարում ՀՀ ԱԳ նախարարի առաջին այցելությունը Նոր Զելանդիա միտված է նոր որակ հաղորդելու տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը:

Բանակցությունների ընթացքում՝ երկու երկրների միջև համագործակցությունը խթանելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղության կարգով փոխադարձաբար դեսպաններ հավատարմագրելու, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը զարգացնելու ու խորհրդատվություններ անցկացնելու, միմյանց թեկնածություններին աջակցելու վերաբերյալ:

Փոխգործակցության տնտեսական բաղադրիչի քննարկումների ժամանակ որպես համագործակցության հնարավոր ոլորտներ առանձնացվեցին վերականգնվող բարձր տեխնոլոգիաները, էներգետիկան և գյուղատնտեսությունը:

Նախարարներ Նալբանդյանն ու Մըքկալին հանգամանալից զրույց ունեցան միջազգային օրակարգի ակտուալ խնդիրների՝ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող զարգացումների, պաղեստինյան հիմնախնդրի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր նորզելանդացի գործընկերոջը ներկայացրեց կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունը: Այս ենթատեքստում նա կարևորեց Նոր Զելանդիայի հավասարակշռված դիրքորոշումը արցախյան հիմնախնդրի վերաբերյալ:

Նոր Զելանդիայի ԱԳ նախարարը ներկայացրեց ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և դրանց վերաբերյալ իր երկրի մոտեցումները:

Երկխոսությունը շարունակելու և ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքի շարունակականությունը ապահովելու նպատակով Էդվարդ Նալբանդյանը Մյուրեյ Մըքկալիին հրավիրեց այցելել Երևան:

Հայաստանի արտգործնախարարը այցելեց նաև Օքլենդի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի թանգարան և ծաղկեպսակ դրեց պատերազմում զոհվածների հուշակոթողին:

Օգոստոսի 10-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Նոր Զելանդիայի ներկայացուցիչների պալատի նախագահ Լոկվուդ Սմիթին: Հանդիպման օրակարգում էին երկու երկրների խորհրդարանների միջև կապերի հաստատումը, միջխորհրդարանական բարեկամության խմբերի ձևավորումը: Լոկվուդ Սմիթը ներկայացրեց Նոր Զելանդիայում տնտեսական աճն ապահոված բարեփոխումների նախապատմությունը և իրականացման ընթացքը:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելեց Նոր Զելանդիայի Գերագույն դատարան, ուր հանդիպում ունեցավ դատարանի նախագահ հայազգի Դամ Շիան Էլիասի հետ: Ջերմ և անմիջական մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև համագործակցության զարգացման և այդ գործում հայ համայնքի դերակատարության վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանի այցելության օրակարգում ներառված էր նաև հանդիպում Օքլենդի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված քայլերը, Նոր Զելանդիա այցի նպատակներն ու արդյունքները: Հայ համայնքի հետ քննարկվեց նաև Հայաստան-Նոր Զելանդիա բարեկամական միություն ստեղծելու հնարավորությունը:

Հանդիպումների տեսանյութերը կարելի է ներբեռնել հետևյալ ինտերնետային կայքից` http://www.mfa.am/video/video.html:

  1. Աշխատաժողով միջուկային էներգիայի հարցերի շուրջ
    Ջոն Հեֆերնը առիթ ունեցավ ներկա գտնվելու Միացյալ Նահանգներում գտնվող միջուկային ռեակտորի հետ հեռահար կապի հաստատմանը:
    17:18 23/05/2013
  2. Մաքսային միության «ձրի պանիրը»
    Ռուսաստանի քայլերն ուղղված են նրան, որպեսզի Հայաստանին ու մյուսներին «համոզեն» Մաքսային միության անայլընտրանքայնության մեջ:
    16:10 23/05/2013
  3. Ռուսաստանի հեղինակությունն աշխարհում նվազում է
    BBC-ի համաշխարհային ծառայության պատվերով աշխարհի 25 երկրներում անցկացված սոցհարցման տվյալը պարզել է
    14:50 23/05/2013
  4. ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի ուղղությամբ
    ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի ուղղությամբ:
    12:43 23/05/2013
  5. Անգլիայում հակաիսլամական ելույթներ են տեղի ունեցել
    Լոնդոնի Վուլվիչ շրջանում՝ զինվորականի սպանության վայրում, որը որակվել է որպես ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել:
    08:48 23/05/2013
  6. Forbes. Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանայք
    Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակը:
    21:24 22/05/2013
  7. ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը ուսումնասիրել է Հայաստանի շերտաքարային գազի պաշարները
    ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության ներկայացուցիչները Հայաստան են այցելել շերտաքարային գազի պաշարներն ուսումնասիրելու նպատակով:
    18:41 22/05/2013
  8. Ռուսաստանը Հայաստանի գազի գինը որոշել է այլ երկրների հետ բանակցելուց հետո
    Գազի գնի բարձրացման մասին արված հայտարարությունը ընտրությունների հետ կապ չունի:
    18:07 22/05/2013
  9. «Ձեզ այնքան կծեծեն, որ կարտագաղթեք, տղերք»
    «Այս երկու օրերին այնպիսի կրկեսային հնարքներ տեսանք այստեղ, որ ցնցված եմ»,- հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
    16:28 22/05/2013
  10. Սեյրան Օհանյանը մեկնել է Մոսկվա
    Մասնակցելու «Եվրոպական անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտները» խորագրով միջազգային համաժողովին:
    15:57 22/05/2013