'Երեւի օրերը ցույց կտան, թե ինչն է ճիշտ'

    • Քաղաքականություն - Ուրբաթ, 10 Օգոստոսի 2012, 11:42

Հալեպում հայկական համայնքն այս օրերին համեմատաբար զերծ է ընդդիմության և իշխանության բախումներից, քանի որ ապրում է հիմնականում քաղաքի կենտրոնական թաղամասերում: Երեկ Հալեպում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, սակայն դրան նախորդած օրերին իրավիճակը լարվել էր: Այս մասին Lragir.am-ին Հալեպից փոխանցեց Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռաիսյանը` նշելով, որ այս օրերին բախումները հիմնականում քաղաքի ծայրամասային հատվածներում են լինում:

Ժիրայր Ռաիսյանի խոսքով` սիրիահայերի տրմադարություններն այնպիսին չեն, որ ուզում են հեռանալ երկրից: Ըստ նրա` ամեն ինչ թողնելն ու գնալն այդքան հեշտ չէ: «Մարդիկ տուն ունեն, ընտանիք ունեն, աշխատանք ունեն, դարերի պատմություն ունեցող եկեղեցիներ ու կառույցներ ունեն, ուր թողնեն, գնան: Գնչու չեն, որ վրանի տակ են ապրում, վրանը վերցնեն, ապրանքը դնեն մի քանի կենդանիների վրա և գնան, հարմար տեղ տեղադրեն իրենց վրանները», նշեց նա:

Ռաիսյանի խոսքով` ժամանակավորապես գնում են այն ընտանքիները, որոնք հնարավորություն ունեն գնալ ու ինչ-որ ժամանակահատված այլ երկրում ապրել: Բայց ընդհանուր առմամբ համայնքն ավելի շատ հակված է երկիրը չլքելուն: Ըստ նրա` սիրահայերը լավատեսությամբ ու հավատով են լցված: «Հակառակ շատերի, որ կուզեն իրենց քարոզչական մեքենայի մեջ հոռետեսություն մտցնել, մենք ուզում ենք լավը տեսնել: Երևի օրերը ցույց կտան, թե ինչն է ճիշտ և որ ուղղությամբ ընթնալն է ավելի ձեռնտու», ասաց նա:

  1. Կոնգրեսի բանաձևը հետապնդում է ոչ թե Ցեղասպանության ճանաչում, այլ ճշմարտություն և արդարություն
    Առաջարկվող բանաձևը կոչ է անում նախագահ Օբամային «աշխատել հայ-թուրքական արդար, կառուցողական և մնայուն հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
    08:30 22/05/2013
  2. ԱՄՆ Սենատի հանձնաժողովը թույլատրել է զենք մատակարարել Սիրիայի ապստամբներին
    ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը մայիսի 21-ին թույլատրել է զենք մատակարարել Սիրիայի ապստամբներին:
    08:22 22/05/2013
  3. Լավրովն արդարացնում է Հայաստանի շրջափակումը
    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը արդարացնում է Հայաստանը շրջափակելու Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականությունը:
    18:45 21/05/2013
  4. Բայց մանդատը վայր չդրեցին
    ՀԱԿ հայտարարությունը. հնչեցվել է Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից ԱԺ 2013թ. մայիսի 21-ի նիստում
    18:12 21/05/2013
  5. Կրեմլը ընդդեմ Ղարաբաղի միջազգային ճանաչման
    Եթե իշխանության դեպքում պարզ է, թե ինչով է պայմանավորված լռությունը, ապա ընդդիմության դեպքում ամեն ինչ առավել քան նողկալի է:
    17:08 21/05/2013
  6. Լավրով. Եվրատեսիլում Ռուսաստանի ձայների գողացումն անպատասխան չի մնա
    Երբ մեր մասնակցից 10 միավոր են խլել, դա չի ուրախացնում նախեւառաջ այն տեսանկյունից, թե ինչպես է կազմակերպվել այդ միջոցառումը:
    13:49 21/05/2013
  7. Հուլիսի 6-ից կգործի Բեյրութ-Երեւան օդային կապը
    Հուլիսի 6-ից Լիբանանյան ավիաուղիները սկսում են շաբաթը երկու անգամ թռիչքներ իրականացնել Բեյրութ-Երևան ուղղությամբ:
    13:45 21/05/2013
  8. Ռուսաստանն ու Ադրբեջանը նոր համաձայնագիր են մշակում նավթի տրանզիտի վերաբերյալ
    Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են նոր համաձայնագիր կնքել Կասպից ծովից Նովոռոսիյսկ նավթի տրանզիտի վերաբերյալ:
    13:31 21/05/2013
  9. Քննարկվեցին հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման ուղիները
    Լոնդոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հետ:
    10:53 21/05/2013
  10. ՀՅԴ պատգամավորի ծանր հարցը վարչապետին
    ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե նա ինչպե՞ս է գնահատում նախորդ կառավարության գործունեությունը:
    16:35 20/05/2013