ՄԱԿ-ը դիմել է ԱՄՆ կառավարությանը, կոչ անելով դադարեցնել որպես բիովառելիք էթանոլի արտադրությունը: Այդ մասին հայտնում է BBC ռուսական ծառայությունը:
ՄԱԿ-ի գյուղատնտեսության եւ պարենի համաշխարհային կազմակերպությունը կանխատեսում է, որ ԱՄՆ ամբողջ տարածքում շարունակվող երաշտի ու տապի պատճառով, որն ամենաուժեղն է վերջին 50 տարվա ընթացքում, կկորի ցորենազգիների բերքի մեծ մասը:
Ամերիկյան օրենքի համաձայն, բերքի 40 տոկոսը պետք է օգտագործվի բիովառելիքի արտադրության համար: Բայց ՄԱԿ-ը համարում է, որ եթե այժմ այդպես վարվեն, ապա դա կարող է նպաստել աշխարհում պարենային ճգնաժամի աճին:
