Սիրիայում օգոստոսի 8-ին զոհվել է 162 մարդ

    • Քաղաքականություն - Հինգշաբթի, 09 Օգոստոսի 2012, 12:29

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»:Արաբական ԶԼՄ-ների փոխանցմամբ, օգոստոսի 8-ին Սիրիայում զոհվել է 162 մարդ: Գերակշռող մասը` 94, խաղաղ բնակիչներ են, 27-ը` ապստամբներ, 41-ը զինվորներ:

«Ալ-Արաբիա» քատարական ալիքը հայտնում է, որ սիրիական բանակը երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում` Հալեպում, շարունակում է ընդդիմության զինյալների դեմ ռազմական գործողությունները: Կառավարական զորքը հրետակոծում է քաղաքի երեք թաղամասերը` Սուկկարին, Անսարին և Մեշհեդուն: «Ալ-Վաթան»-ի տվյալներով, Հալեպում կառավարական զորքերին դիմակայում են 8-10 հազար զինյալ ծայրահեղականներ և վարձկաններ:

Ռազմական փորձագետները խոսում են ռազմական գործողության երկրորդ փուլի մասին այն բանից հետո, երբ կառավարական զորքերն իրենց հսկողության տակ վերցրին Սալահ-ադ-Դին հրապարակը և քաղաքի հարավ-արևմտյան արվարձանի այն հատվածը, որտեղով անցնում է դեպի Դամասկոս մայրուղին:

Նշվում է նաև, որ կարևորագույն միջոցառում կդառնա օգոստոսի 9-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայանալիք խորհրդակցական հանդիպումը` նվիրված Սիրիայում քաղաքական կարգավորմանը: Իրանցիները մտադիր են  կլոր սեղանի շուրջ հավաքել Քոֆի Անանի` խաղաղության ծրագրի իրագործման հարցում շահագրգիռ 12 երկրների փորձագետների:

Ի դեպ` Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանն «Արմենպրես»-ին հայտնել է, որ դրսում կրակոցներ կան, աղմուկ է, սակայն իրավիճակը բավականին հանգիստ է, նույնիսկ նախորդ օրերի համեմատ բարելավվել է: «Հալեպում հայեր ապրում են ամենուրեք` մի տեղ ավելի շատ կամ ավելի քիչ: Հայաշատ թաղամասերում ևս դրությունը հանդարտ է»,-ասել է Ռեիսյանը: Հալեպահայերը ֆեյսբուքյան էջում նշում են, որ ապրում են լարված և սպասողական վիճակում:

  1. Ըստ էներգետիկայի նախարարի, Իրանը մեզ էժան գազ չի տրամադրի
    Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը մանրամասներ պատմեց ռուսական կողմի հետ բանակցություններից:
    19:25 23/05/2013
  2. Աշխատաժողով միջուկային էներգիայի հարցերի շուրջ
    Ջոն Հեֆերնը առիթ ունեցավ ներկա գտնվելու Միացյալ Նահանգներում գտնվող միջուկային ռեակտորի հետ հեռահար կապի հաստատմանը:
    17:18 23/05/2013
  3. Մաքսային միության «ձրի պանիրը»
    Ռուսաստանի քայլերն ուղղված են նրան, որպեսզի Հայաստանին ու մյուսներին «համոզեն» Մաքսային միության անայլընտրանքայնության մեջ:
    16:10 23/05/2013
  4. Ռուսաստանի հեղինակությունն աշխարհում նվազում է
    BBC-ի համաշխարհային ծառայության պատվերով աշխարհի 25 երկրներում անցկացված սոցհարցման տվյալը պարզել է
    14:50 23/05/2013
  5. ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի ուղղությամբ
    ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի ուղղությամբ:
    12:43 23/05/2013
  6. Անգլիայում հակաիսլամական ելույթներ են տեղի ունեցել
    Լոնդոնի Վուլվիչ շրջանում՝ զինվորականի սպանության վայրում, որը որակվել է որպես ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել:
    08:48 23/05/2013
  7. Forbes. Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանայք
    Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակը:
    21:24 22/05/2013
  8. ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը ուսումնասիրել է Հայաստանի շերտաքարային գազի պաշարները
    ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության ներկայացուցիչները Հայաստան են այցելել շերտաքարային գազի պաշարներն ուսումնասիրելու նպատակով:
    18:41 22/05/2013
  9. Ռուսաստանը Հայաստանի գազի գինը որոշել է այլ երկրների հետ բանակցելուց հետո
    Գազի գնի բարձրացման մասին արված հայտարարությունը ընտրությունների հետ կապ չունի:
    18:07 22/05/2013
  10. «Ձեզ այնքան կծեծեն, որ կարտագաղթեք, տղերք»
    «Այս երկու օրերին այնպիսի կրկեսային հնարքներ տեսանք այստեղ, որ ցնցված եմ»,- հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
    16:28 22/05/2013