Ուկրաինայի իշխանությունը շարունակում է քրգործեր հարուցել եւ մեղադրանքներ ներկայացնել այդ երկրի նախկին վարչապետ, ներկայումս ազատազրկված Յուլիա Տիմոշենկոյի դեմ:
Ինչպես հայտնի է, Տիմոշենկոյին 2011 թվականին դատապարտել են 7 տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի հետ 2009 թվականին գազային համաձայնագիրը ստորագրելիս պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով:
Դրանից բացի, Ուկրաինայի իշխանությունը զանազան այլ մեղադրանքներ ներկայացնում Տիմոշենկոյին: Մասնավորապես, ներկայումս էլ նրան մեղադրում են 2003 թվականին մի խումբ պատգամավորների հետ քննչական մեկուսարան ներխուժելու եւ պահապաններից մեկին մարմնական վնասվածք հասցնելու համար: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Կուզմինը: Նա ասել է նաեւ, որ կան բազմաթիվ այլ գործեր՝ Տիմոշենկոյի հետ կապված, եւ վստահեցրել, որ դրանք բոլորն էլ կքննվեն ժամանակին եւ կուղարկվեն դատարան:
