Վրաստանի արձագանքը Պուտինին

    • Քաղաքականություն - Հինգշաբթի, 09 Օգոստոսի 2012, 11:08

Պաշտոնական Թբիլիսին մեկնաբանել է ՌԴ նախագահ Պուտինի նախօրեի հայտարարությունն այն մասին, թե Հարավային Օսիայի հակամարտության մասով Ռուսաստանը դեռեւս 2006 թվականից ունեցել է ԶՈՒ գլխավոր շտաբի մշակած պլան եւ որ այդ պլանի համաձայն է գործել հարավօսական պատերազմում 2008 թվականին, իսկ մինչ այդ էլ ըստ պլանի պատրաստել է օս աշխարհազորայիններին:

Վրաստանը Պուտինի հայտարարությունը մեկնաբանել է արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Կապանաձեի մակարդակով: Կապանաձեն հայտարարել է, որ Պուտինը փաստորեն ընդունել է, որ Ռուսաստանը խախտել է Հարավային Օսիայի մասով ձեռք բերված միջազգային համաձայնություններն ու պայմանավորվածությունները: Ըստ Վրաստանի փոխարտգործնախարարի, օս աշխարհազորայինների պատրաստումը հանդիսանում է ԱՊՀ շրջանակում սահմանված պայմանավորվածությունների ռեժիմի խախտում է, ինչպես նաեւ երկկողմ համաձայնության խախտում, որ կարգավորում էր Թբիլիսիի եւ Ցխինվալի հարաբերությունը:

Միեւնույն ժամանակ, ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, Կապանաձեն ասել է, որ “դրանում որեւէ նոր բան չկա”, որ Ռուսաստանը հայտարարում է պայմանավորվածությունները խախտած լինելու մասին: Կապանաձեն հիշեցրել է, որ Վրաստանը դրա վերաբերյալ ահազանգել է տարիներ շարունակ: Փոխնախարարի խոսքով, պարզապես հետաքրքիր է, որ այսօր այդ մասին խոստովանում է ՌԴ նախագահը:

Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկարիան էլ հայտարարել է, որ Պուտինի խոսքերն իսկապես արժանի են ուշադրության: Ըստ նրա, այդպիսի մանրամասն խոստովանություն՝ գոյություն ունեցող պլանի մասին, մինչեւ այժմ չի եղել:

  1. «Ձեզ այնքան կծեծեն, որ կարտագաղթեք, տղերք»
    «Այս երկու օրերին այնպիսի կրկեսային հնարքներ տեսանք այստեղ, որ ցնցված եմ»,- հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
    16:28 22/05/2013
  2. Սեյրան Օհանյանը մեկնել է Մոսկվա
    Մասնակցելու «Եվրոպական անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտները» խորագրով միջազգային համաժողովին:
    15:57 22/05/2013
  3. Լիբանանում բախումներ են տեղի ունեցել Բաշար Ասադի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ
    Լիբանանի Տրիպոլի քաղաքում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ:
    14:06 22/05/2013
  4. Ցեղասպանության ճանաչման 227-րդ բանաձեւը ԱՄՆ ներկայացուցիչների պալատում
    Նոր 227-րդ բանաձևը կոչ է անում Նախագահին աշխատել անաչառ, կառուցողական, կայուն և ամուր հայ-թուրքական հարաբերությունների ստեղծման ուղղությամբ
    13:55 22/05/2013
  5. Բաքուն Մոսկվայի օգնությամբ փորձում է մի բան պոկել Ղարաբաղից
    Երեկ Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը մի շարք նրբություններ է ի հայտ բերել
    12:31 22/05/2013
  6. Նալբանդյանը Օքսֆորդում ելույթ է ունեցել
    Մայիսի 21-ին Միացյալ Թագավորություն այցելության շրջանակներում, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով
    11:40 22/05/2013
  7. Իրանում չեն գրանցել նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդներին
    Իրանում մայիսի 21-ին հայտարարվել է հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների ցուցակը:
    10:39 22/05/2013
  8. Կոնգրեսի բանաձևը հետապնդում է ոչ թե Ցեղասպանության ճանաչում, այլ ճշմարտություն և արդարություն
    Առաջարկվող բանաձևը կոչ է անում նախագահ Օբամային «աշխատել հայ-թուրքական արդար, կառուցողական և մնայուն հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
    08:30 22/05/2013
  9. ԱՄՆ Սենատի հանձնաժողովը թույլատրել է զենք մատակարարել Սիրիայի ապստամբներին
    ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը մայիսի 21-ին թույլատրել է զենք մատակարարել Սիրիայի ապստամբներին:
    08:22 22/05/2013
  10. Լավրովն արդարացնում է Հայաստանի շրջափակումը
    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը արդարացնում է Հայաստանը շրջափակելու Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականությունը:
    18:45 21/05/2013