Օգոստոսի 8-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը մշտապես ձգտել է Հարավային Կովկասում կայուն եւ խաղաղ վիճակ ստեղծելուն: Ըստ Սերժ Սարգսյանի, դրանով է պայմանավորված Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ տեւական լուծման որոնման քաղաքականությունը:
Սերժ Սարգսյանը հայտարարել է նաեւ, որ Կովկասի անվտանգության հարցում առանցքային դերակատարում ունի Ռուսաստանը:
'Մենք կարծում ենք, որ Հարավային Կովկասի անվտանգության հարցում Ռուսաստանն առանցքային դեր է խաղում: Դա վերաբերում է նաեւ Ռուսաստանի ղեկավարության` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանի համար չափազանց կարեւոր կառուցողական քայլերին: Մենք շնորհակալ ենք Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, մշտական ուշադրության եւ այդ ուղղությամբ ձեռնարկած քայլերի համար', ասել է Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
