Մինչ սիրիահայերը ներգաղթում են Հայաստան, բնիկ սիրիացիները Թուրքիա տանող ուղին են բռնել: Պաշտոնական տվյալների համաձայն այս պահի դրությամբ մոտ 46.000 սիրացի փախստական կա: Նրանց թվում կան նաեւ 30 գեներալներ: Վերջիններիս թիվն ավելացավ մեկ օր առաջ:
Մեկ օր առաջ սիրական բանակի մեկ գեներալ, 5 սպա, 30 զիվոր, ինչպե նաեւ մոտ 500 կին եւ երեխա հատել են սահմանը եւ տեղափոխվել Թուրքիա: Համաձայն Թուրքիայի արտգործնախարար Դավութողլուի հայտարարության՝ ըստ որի իրենց պետության դռները բաց են նրանց առջեւ, նոր գաղթյալներին ընդունել եւ տեղավորել են սահմանի մոտ տեղակայված նոր վրանային քաղաքում:
Հակառակ պետական այս ընդունելության, տեղական կոմունիստական կուսակցության անդամները բողքի ցույցեր են կատարում: Վերջերս քաղաքի կենտրոնական այս կամ այն հատվածում կարելի է հանդիպել նրանց ներկայացուցիչներին՝ երթ են անում, բողոքում՝ «Մենք դեմ ենք Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին Թուրքիայի մասնակցությանը եւ դեմ ենք, որ մեր ազգը նպաստի այս պահին այնտեղ եփվող կաշային, ասել թե իմպերալիզմին»:
Այս օրերին Ստամբուլում մեկ այլ բողոքի ցույց էլ է տեղի ունեում՝ այս պարագայում թիրախը կրկին կառավարությունն է: Մի շարք հասարակական կազմակարեպությունների ներկայացուցիչներ արդեն մեկ շաբաթ է աշխատանքային ժամերին հավաքվում են Իսթիկլալ կոչվող փողոցում եւ ստորագրահավաք կազմակերպում Թուրքիայի՝ իրենց իսկ խոսքերով ասված իսլամամետ եւ քրդերին հանդուրժող կառավարության դեմ: Ստորագրահավքին զուգահեռ նրանք գրքեր են վաճառում՝ «Չթողնենք դիպչեն մեր լեզվին ու դպրոցին, թույլ չտանք, որ դրանք զավթեն»:
