Մասաչուսեթսը սատարում է ԼՂՀ-ի անկախությանը

    • Քաղաքականություն - Երեքշաբթի, 07 Օգոստոսի 2012, 10:51

Ինչպես հայտնում է ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը, օգոստոսի 6-ին Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը ընդունել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոնաթան Հեչթի հեղինակած բանաձևը, որում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն ու ժողովրդավար անկախությունը:

Բանաձևը դատապարտում է հայերի կոտորածները Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, ինչպես նաև բռնարարքները, որԱդրբեջանը կիրառել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը պահանջող խաղաղ ցուցարարների հանդեպ: Փաստաթուղթը շեշտում է, որ Ադրբեջանն իր թշնամական քայլերով ներկայումս նույնպես շարունակում է սպառնալ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը: Բանաձևը բարձր է գնահատում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, չնայածշարունակական բռնություններին, 1991թ. Դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեի միջոցով քվեարկեց հօգուտ անկախության, ազատության և ժողովրդավարության:

Բանաձևը ողջունում է Լեռնային Ղարաբաղի արձանագրած հաջողությունները ժողովրդավարության կառուցման ասպարեզում և այդ առումով մեծ քայլ է գնահատում 2012թ.հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունները:

«Շնորհակալ ենք Մասաչուսեթսի Ներկայացուցիչներ իպալատին Արցախի ազատությունը սատարող բանաձև ընդունելու համար: Ընդունելով այս բանաձևը`Մասաչուսեթսի օրենսդիրները խրախուսել են մարդու իրավունքների և ազատությունների համընդհանուր արժեքները», բանաձևի ընդունման կապակցությամբ ասել է ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում կոնգրեսական Հեչթին այս հարցում իր ցուցաբերած վճռական առաջնորդության համար: Բարձր ենք գնահատում մեր հայրենակիցներ և երկարամյա աջակիցներ Ջեյմս Գալուստյանի և Միդլեսեքսի շրջանի Շերիֆ Փիթեր Կուտուջյանի մեծ նվիրվածությունը ու շարունակական ջանքերը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի շահերի հետապանդմանը»,ավելացրել էԱվետիսյանը:

  1. Հայաստանը հրաժարվու՞մ է Հայռուսգազարդի իր մասնաբաժնից
    Հանդիպման ժամանակ խոսք է գնացել նաեւ Հայռուսգազարդ ընկերությունում Գազպրոմի մասնաբաժինը 100%-ի հասցնելու մասին:
    23:23 17/06/2013
  2. Ինչ են հայտարարելու երեք նախագահները Ղարաբաղի մասին
    Մեծ քսանյակի վեհաժողովին սպասվում է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը:
    18:42 17/06/2013
  3. Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության առաջին միջոցառումը
    Հունիսի 18-ից 19-ը Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության առաջին միջոցառումը
    18:29 17/06/2013
  4. Թուրքիայի իշխանությունները ցուցարարներին սպառնում են զինված ուժերով
    Նա նշել է, որ եթե ոստիկանությունը չլուծի այդ հարցը, Թուրքիայի զինված ուժերը կարող են իրենց վրա վերցնել պատասխանատվությունը:
    17:11 17/06/2013
  5. ԱՄՆ-ը եւ Կուբան կբանակցեն ուղիղ փոստային կապը վերականգնելու հարցով
    ԱՄՆ եւ Կուբայի իշխանությունները նախատեսում են բանակցություններ սկսել ուղիղ փոստային կապը վերականգնելու վերաբերյալ, որը չի գործել վերջին 50 տարիներին:
    17:04 17/06/2013
  6. Հասան Ռուհանի. Իրանը պատրաստ է ավելի բաց լինել իր միջուկային ծրագրի հարցում
    Հասան Ռուհանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է իր միջուկային ծրագրի հարցում բաց լինել:
    16:35 17/06/2013
  7. Warfiles.ru. Ադրբեջանը ժամանակակից զինտեխնիկա է ձեռք բերել Ռուսաստանից
    Ռուսական warfiles.ru կայքը գրում է, որ Ադրբեջանը T-90-ի բազայի վրա կառուցված ТОС-1А կրականետ համակարգեր է գնել Ռուսաստանից:
    16:09 17/06/2013
  8. Վրաստանում հայտնաբերել են ստորգետնյա զինապահեստ և մարդկանց խոշտանգումներ պատկերող տեսագրություններ
    Վրաստանի ՆԳՆ-ի Ազգային անվտանգության գործակալության աշխատակիցները երկրի արևմտյան մասում գտնվող Սամեգրելոյի տարածաշրջանում հայտնաբերել են զենքի և զինամթերքի գաղտնի պահեստ:
    15:32 17/06/2013
  9. Սիրիայի հակամարտությունը՝ G20-ի գլխավոր թեմա
    Հունիսի 17-ին Հյուսիսային Իռլանդիայի Լոխ Էրն առողջարանային քաղաքում սկսվում է Մեծ քսանյակի երկրների առաջնորդների գագաթնաժողովը:
    14:45 17/06/2013
  10. Թուրքիայի ՆԳՆ-ը գործադուլն անօրինական է անվանել
    Թուրքիայի Ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերը արհմիությունների սկսած գործադուլն անօրինական է անվանել:
    14:06 17/06/2013