Ըստ Սիրիայի ներկայացուցչի, ՄԱԿ բանաձևը «հիսթերիկ և մոլորության մեջ գցող» է

    • Քաղաքականություն - Շաբաթ, 04 Օգոստոսի 2012, 14:30

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Օգոստոսի 3-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 113 «կողմ», 31 «ձեռնպահ» և 12 «դեմ» ձայներով հավանության է արժանացրել Սիրիայում իրավիճակի մասին բանաձևը` հայտարարելով, որ այդ երկրի կառավարությունը ի վիճակի չէ պաշտպանել սեփական քաղաքացիներին:

Բանաձևն ի սկզբանե ներկայացրել էր Սաուդյան Արաբիան` Արաբական երկրների լիգայի անունից, սակայն հետագայում շուրջ 60 պետություն դարձել է համահեղինակ:

Ինչպես տեղեկանում ենք ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջից, բանաձևին դեմ քվեարկածների թվում են Ռուսաստանը, Բելառուսը, Չինաստանը, Կուբան, Վենեսուելան, Կորեական Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը, Իրանը:

Սիրիայի ներկայացուցիչն ընդունված բանաձևը անվանել է «մոլորության մեջ գցող»:

Ընդունված փաստաթղթում քննադատվում է Սիրիայի իշխանությունների կողմից ծանր ռազմատեխնիկայի կիրառումը: Ասամբլեան պահանջում է, որպեսզի կողմերը դադարեցնեն զինված բռնությունները` մտահոգություն հայտնելով մարդու իրավունքների և ազատությունների շարունակական լայնածավալ և կոպիտ խախտումների, մասնավորապես` քաղաքացիական անձանց նկատմամբ ուժի կիրառման, զանգվածային սպանությունների, կամայական մահապատիժների, ընդվզող իրավապաշտպանների և լրագրողների հետապնդումների կապակցությամբ: Լուրջ մտահոգություն է հայտնվում սիրիական իշխանությունների կողմից քիմիական կամ կենսաբանական զենքի օգտագործման վտանգի կապակցությամբ:

ՄԱԿ-ի ասամբլեան վերահաստատել է անօրինակություններին վերջ դնելու, մարդու իրավունքների խախտման համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Բանաձևը պահանջում է, որպեսզի Սիրիայի իշխանություններն անհապաղ թույլատրեն հետաքննող անկախ միջազգային հանձնաժողովի մուտքը երկրի բոլոր շրջաններ:

Գլխավոր ասամբլեայի պատվիրակները ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին հանձնարարել են 15-օրյա ժամկետում ներկայացնել բանաձևի կատարման մասին զեկույց:

  1. Forbes. Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանայք
    Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակը:
    21:24 22/05/2013
  2. ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը ուսումնասիրել է Հայաստանի շերտաքարային գազի պաշարները
    ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության ներկայացուցիչները Հայաստան են այցելել շերտաքարային գազի պաշարներն ուսումնասիրելու նպատակով:
    18:41 22/05/2013
  3. Ռուսաստանը Հայաստանի գազի գինը որոշել է այլ երկրների հետ բանակցելուց հետո
    Գազի գնի բարձրացման մասին արված հայտարարությունը ընտրությունների հետ կապ չունի:
    18:07 22/05/2013
  4. «Ձեզ այնքան կծեծեն, որ կարտագաղթեք, տղերք»
    «Այս երկու օրերին այնպիսի կրկեսային հնարքներ տեսանք այստեղ, որ ցնցված եմ»,- հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
    16:28 22/05/2013
  5. Սեյրան Օհանյանը մեկնել է Մոսկվա
    Մասնակցելու «Եվրոպական անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտները» խորագրով միջազգային համաժողովին:
    15:57 22/05/2013
  6. Լիբանանում բախումներ են տեղի ունեցել Բաշար Ասադի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ
    Լիբանանի Տրիպոլի քաղաքում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ:
    14:06 22/05/2013
  7. Ցեղասպանության ճանաչման 227-րդ բանաձեւը ԱՄՆ ներկայացուցիչների պալատում
    Նոր 227-րդ բանաձևը կոչ է անում Նախագահին աշխատել անաչառ, կառուցողական, կայուն և ամուր հայ-թուրքական հարաբերությունների ստեղծման ուղղությամբ
    13:55 22/05/2013
  8. Բաքուն Մոսկվայի օգնությամբ փորձում է մի բան պոկել Ղարաբաղից
    Երեկ Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը մի շարք նրբություններ է ի հայտ բերել
    12:31 22/05/2013
  9. Նալբանդյանը Օքսֆորդում ելույթ է ունեցել
    Մայիսի 21-ին Միացյալ Թագավորություն այցելության շրջանակներում, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով
    11:40 22/05/2013
  10. Իրանում չեն գրանցել նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդներին
    Իրանում մայիսի 21-ին հայտարարվել է հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների ցուցակը:
    10:39 22/05/2013