ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը օգոստոսի 2-ին հայտարարել է, որ Սիրիայի հարցով ՄԱԿ և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը հեռանում է այդ պաշտոնից: Այս մասին հայտնում է Ռոյթերը:
Անանը որպես Սիրիայի հատուկ դեսպան աշխատել է 2012 թվականի փետրվարի վերջից: Ասոշիեյթիդ Պրեսի տվյալներով, գանացի դիվանագետը որոշ ժամանակ շարունակելու է աշխատել նախկին պաշտոնում, այնուհետ հանձնելու է գործերը: Նրա պաշտոնական հրաժարականը ուժի մեջ է մտնելու օգոստոսի 31-ին:
Դեռ հուլիսի սկզբին Անանը հայտարարել էր, որն իր մասնակցությամբ ԱՊԼ-ի և Ռուսաստանի մշակած խաղաղ ծրագիրն ամբողջությամբ տապալվել է, քանի որ կողմերը չեն ցանկացել հետևել կրակի դադարեցման ռեժիմին: Ավելին, ըստ նրա, ոչ մի քայլ չի ձեռնարկվել բռնության մակարդակն իջեցնելու և հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ:
