ԼՂՀ պատասխանն Ադրբեջանին

    • Քաղաքականություն - Հինգշաբթի, 02 Օգոստոսի 2012, 16:47

ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական առաքելության տարածված նոտայի առիթով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական առաքելության կողմից տարածված նոտայի առթիվ, որը վերաբերում է ԼՂՀ տարածքների իբր բնակեցման նոր փաստերին, ԵԱՀԿ և նրա անդամ-երկրների ուշադրությունն է սևեռում այդ փաստաթղթի քարոզչական բնույթի վրա, ինչը նպատակ ունի մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը և ապակայունացնել բանակցային գործընթացն ու իրավիճակը տարածաշրջանում:

Չնայած այն ակնառու փաստին, որ իր տարածքում վերաբնակներ ընդունելը ԼՂՀ ինքնիշխան իրավունքն է, տարածվածը իսպառ հիմնազուրկ ապատեղեկատվություն է, ինչը հավաստում են 2010 թ. ընթացքում այդ տարածքի իրավիճակի` ԵԱՀԿ գնահատման առաքելության կողմից անցկացված դիտարկումների արդյունքները: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ փաստահավաք առաքելության 2005 թ. հաշվետվությանը, որը վկայակոչում է Ադրբեջանի մշտական առաքելությունը, անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության` առաքելությունը չի հայտնաբերել «ոչ մի ակնհայտ կազմակերպված վերաբնակեցում» և «չի հաստատվել, թե բնակեցումը նպատակամետ քաղաքականության արդյունք է»:

Այդ համատեքստում անհրաժեշտ ենք համարում նաև հերթական անգամ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ուշադրոթյունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը բնակեցնում է իր կողմից բռնազավթված Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը և ԼՂՀ այլ բռնազավթված տարածաշրջաններ: Ավելին, Ադրբեջանը տարիներ շարունակ չի տալիս իր համաձայնությունը` համանման դիտարկում անցկացնել այդ շրջաններում, ինչը անվիճելիորեն փաստում է դրանց բնակեցումը և դա չի կարող լուրջ մտահոգություն չպատճառել ԵԱՀԿ-ին և միջազգային մյուս կազմակերպություններին:

Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվի հոխորտանքին` ս.թ. հուլիսի 19-ին ԼՂՀ- ում կայացած նախագահական ընտրությունների առթիվ, որոնց որպես դիտորդ ներկա են եղել 22 երկրների, այդ թվում` ԵԱՀԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ, Եվրախորհրդարանի պատգամավորներ, և որոնք գնահատվել են որպես ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափորոշիչներին համահունչ, ապա այդօրինակ պահվածքը հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը, որտեղ իշխում է ամբողջատիրական վարչախումբ, որտեղ իշխանությունը հորից փոխանցվում է որդուն, որտեղ «ընտրություններն» ընդամենը ցուցադրանք են և խաբկանք, չի կարող հարգել ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև իշխանությունների ընտրովիության սկզբունքը` քաղաքացիների իսկական կամարտահայտման հիման վրա:

  1. Քերին ու Լավրովը Փարիզում կքննարկեն Սիրիայի հարցը
    Մոտակա երկուշաբթի օրը Փարիզում կկայանա Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը:
    18:25 24/05/2013
  2. ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
    Մայիսի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Յան Քելիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
    18:06 24/05/2013
  3. Գուանտանամոյի բանտարկյալները կտեղափոխվեն Եմեն
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չեղյալ է արել Գուանտանամոյի ռազմական բանտից կալանավորների տեղափոխությունը Եմեն արգելող որոշումը:
    11:24 24/05/2013
  4. Երևանում կգումարվի ԵԽԽՎ-ի Մշտական հանձնաժողովի նիստը
    Մայիսի 31-ին Երևանում, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում, տեղի կունենա ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի նիստը:
    10:47 24/05/2013
  5. Ռուսաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
    Մայիսի 23-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
    09:31 24/05/2013
  6. Կոլումբիան, Մեքսիկան, Պերուն եւ Չիլին միասնական վիզային համակարգ են ստեղծելու
    Խաղաղօվկիանոսյան դաշինքի երկրները միասնական վիզային համակարգ են ստեղծելու, որը նախատեսված է երրորդ երկրների քաղաքացիների համար:
    09:29 24/05/2013
  7. Ռուս պատգամավորն առաջարկել է 5 տարով դադարեցնել աշխատանքային միգրանտների հոսքը
    Միակ բացառությունը, ըստ պատգամավորի, պետք է դառնան բարձր որակավորում ունեցող մասնագետները:
    09:03 24/05/2013
  8. Ըստ էներգետիկայի նախարարի, Իրանը մեզ էժան գազ չի տրամադրի
    Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը մանրամասներ պատմեց ռուսական կողմի հետ բանակցություններից:
    19:25 23/05/2013
  9. Աշխատաժողով միջուկային էներգիայի հարցերի շուրջ
    Ջոն Հեֆերնը առիթ ունեցավ ներկա գտնվելու Միացյալ Նահանգներում գտնվող միջուկային ռեակտորի հետ հեռահար կապի հաստատմանը:
    17:18 23/05/2013
  10. Մաքսային միության «ձրի պանիրը»
    Ռուսաստանի քայլերն ուղղված են նրան, որպեսզի Հայաստանին ու մյուսներին «համոզեն» Մաքսային միության անայլընտրանքայնության մեջ:
    16:10 23/05/2013