ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է գաղտնի հրաման, որով Կենտրոնական հետախուզական վարչությանը և ամերիկյան այլ կազմակերպությունների թույլ է տրվում օգնել սիրիացի ապստամբներին: Այս մասին հայտնում է Ռոյթերը` հղում կատարելով անանուն աղբյուրին: Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Թոմի Վիտորը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը:
Հայտնի չէ նաև, թե կոնկրետ երբ է ստորագրվել հրամանը: CNN-ն նշում է, որ Օբաման հնարավոր է թույլ է տվել «ապստամբներին օգնել մի քանի ամիս առաջ», իսկ Ռոյթերը գրում է, որ հրամանը հաստատվել է “այս տարվա սկիզբին”:
Չի հստակեցվում նաև, թե կոնկրետ ինչ օգնություն է Օբաման թույլ տվել ցուցաբերել ապստամբներին: Սակայն դիվանագիտական աղբյուրները CNN-ին հայտնել են, որ ամերիկյան հետախուզությունը սիրիացիներին տեղեկություններ է տրամադրում կառավարական զոքերի տեղաշարժերի մասին: Բացի այդ, ԱՄՆ-ն ապստամբներին զենք տրամադրելու վերաբերյալ բանակցություններ է վարում Մերձավոր Արևելքի մի շարք երկրների, այդ թվում Սաուդյան Արաբիայի և Կատարի հետ:
ԱՄՆ-ն պաշտոնապես հրաժարվում է զինել սիրիացի ապստամբներին`փաստարկելով, որ ԱՄՆ իշխանություններին շատ քիչ բան է հայտնի նրանց մասին: Ընդ որում, օգոստոսին 1-ին Պետդեպարտամենտը հայտնել էր, որ ԱՄՆ 25 մլն դոլար է հատկացրել Սիրիայի ապստամբների: 64 մլն դոլար էլ հատկացվել է հումանիտար օգնության համար:
