ԱՄՆ Կոնգրեսի 2 պալատները հավանություն են տվել Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը, գրում է Ինտերֆաքսը: Պատժամիջոցները վերաբերում են էներգետիկայի, նավթաքիմիական արդյունաբերության եւ ֆինանսական ոլորտներին:
Վաշինգոնը հայտարարել է, որ ցանկանում է նման կերպ կանգնեցնել Թեհրանի միջուկային ծրագիրը: Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:
