Մոսկվան եկել է այն եզրակացության, որ անհույս է Ադրբեջանի հետ գործընկերային հարաբերություն կառուցել “մեղմ” սիրահետումով: Ադրբեջանն ունի այլ հեռանկարներ եւ համոզվել է, որ Ռուսաստանն ունակ չէ լուծել իր խնդիրները: Ադրբեջանական ղեկավարությունն ինչ որ առումով շվարած է, քանի որ զգացել է որոշակի փակուղի, ընդ որում միանգամից մի քանի արտաքին քաղաքական ուղղություններով:
Թվում էր, որ հատկապես այդ պայմաններում Բաքուն կարող է վերադառնալ ռուսական սցենարներին, բայց խնդիրն այն է, որ այդ սցենարներն էլ սպառված են, եւ իրական ոչինչ չներկայացնելով, վնասում են Արեւմուտքի հետ հարաբերությանը, առանց որի այդ պետական միավորումը չի կարող գոյություն ունենալ: Տվյալ պայմաններում, ռուսները, ինչպես նախկինում, փորձում են օգտագործել ներքին պառակտման միջոցները, բայց այս անգամ, թերեւս ստացվեց առավել լուրջ ազդանշան Ադրբեջանում լեզգինների եւ թալիշների խնդիրների ակտիվացման առումով:
Դրա հետ մեկտեղ, 20 տարվա ընթացքում ռուսները այնքան են հեղինակազրկել իրենց եւ իրենց քաղաքականությունը Արեւելյան Կովկասում բնակվող ժողովուրդների աչքին, մասնավորապես լեզգինների եւ ավարների, որ տվյալ թեմաներին վերադառնալը դարձել է առավել քան դժվար: Գլխավոր բացասական գործոնը հանդիսանում է այժմ այն, որ Մոսկվայում չկան բավարար թվով պատրաստված մասնագետներ, որոնք ունակ են տվյալ ուղղությամբ գաղափարներ մշակել եւ զբաղվել քաղաքական ծրագրավորմամբ: Արեւելագիտության Ինստիտուտի մասնագետները բավական վիրավորված են իրենց հանդեպ պետության արհամարական վերաբերմունքից, եւ բավական զուսպ վերաբերվեցին տվյալ թեմաներին: Նրանք գործունեության այդ ոլորտում չեն տեսնում իրենց տեղն ու դերը: Այժմ նրանց ասում են, որ նրանք պետք է տվյալ թեմաների շուրջ աշխատեն իրենց աշխատավարձի շրջանակում /եվ միայն/: Անվտանգության դաշնային ծառայությունը այնքան զուրկ էր մասնագետներից, որ ուղակի ունակ չէ համակարգել տվյալ աշխատանքը բավարար մակարդակի վրա:
Ի տարբերություն ռուսների, օրինակ, ամերիկացիները ներդնում են այնպիսի նախագծերի մեջ, առաջին հերթին, ինտելեկտուալ ռեսուրսներ:
Միաժամանակ, Մոսկվայի ոչ ակադեմիական հետազոտական կենտրոններում գործընկերների որոնումը նույնպես անցավ ապարդյուն: 20 տարվա ընթացքում, պարզապես, որեւէ մեկին չեն պատրաստել, բացի տարատեսակ գրանտակերներից եւ դատարկախոսներից: Ներկայումս, ռուսները դեռեւս զգուշանում են նախագծերի մշակմանը ներգրավել մասնագետների Դաղստանում, ինչը խոսում է ռուսական քաղաքականության կորստաբերության մասին:
Դրա հետ մեկտեղ, թերեւս, խնդիրը դրված է բավական հստակ, եւ պետք է կատարել խնդիրները:
Ադրբեջանն էլ ձեռքերը ծալած չի սպասում:Մոսկվայում եւ Եվրոպայում տեղի են ունենում ինֆորմացիոն միջոցների կաշառման փորձեր՝ լեզգիական եւ թալիշական թեմաները լռության մատնելու եւ արգելափակելու համար: Դրա համար Ադրբեջանն արդեն տիրապետում է ինֆորմացիոն միջոցների Ռուսաստանում եւ փորձում է նույն հնարավորությունը ձեռք բերել նաեւ Եվրոպայում:
Դրա հետ մեկտեղ, թալիշական եւ լեզգիական թեմաները դարձել են բավական սուր եւ ընթերցելի, եւ այժմ, առանց տվյալ թեմաների կովկասյան ինֆորմացիոն ուղղությունը դառնում է ձանձրալի: Միանգամայն պարզ է, որ արգելափակել այդ թեմաները ԶԼՄ-ներում անհնար է: Առավել հաջող են Ադրբեջանի փորձերը կաշառել լեզգիական եւ թալիշական միջավայրի որոշ շրջանակների: Բայց, ինչպես հավաստիացնում են տվյալ էթնո-քաղաքական միջավայրի ակտիվիստները, նրանք, ովքեր գայթակղվել էին ադրբեջանական փողերով, արդեն սկսել են իրենց շատ անհարմարավետ զգալ:
Որոշ նշաններով, շուտով տեղի կունենա թալիշական եւ լեզգիական թեմաների հանդեպ “հետաքրքրության” աճ Եվրոպայում, թերեւս որոշ նկատառումներից ելնելով՝ այդ թվում նաեւ աշխարհաքաղաքական բնույթի
Գլխավորն այն է, որ տվյալ թեմաների ասպարեզում հետեողականորեն առաջանում է մրցակցության եւ միջազգային քաղաքականության մեջ դրանց տեղի ու դերի որոնման մթնոլորտ:
