Թուրքական քաղաքականության ռեզերվը

    • Քաղաքականություն - Երկուշաբթի, 30 Հուլիսի 2012, 17:29

Թուրքիան իր արտաքին քաղաքականությունը հիմնականում կառուցում է տարբեր ռեզերվներ հաշվի առնելով, եւ նկատի ունենալով, որ որոշակի ռեսուրսներ չի կարող ներկայում օգտագործել, սակայն ապագայում դրանք կարող են գործի դրվել: Նմանատիպ քաղաքականություն է իրականացնում նաեւ Իրանը, սակայն ի տարբերություն Իրանի, Թուրքիան ավելի շատ հնարավորություններ ունի ռազմավարական խնդիրները ծրագրելու համար, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ է եւ մանեւրի մեծ հնարավորություններ ունի:

Թուրքիան ներկայում հնարավորություն չունի Հարավային Կովկասում, առավել եւս, Կենտրոնական Ասիայում ակտիվ օպերացիոն քաղաքականություն վարելու համար, քանի որ ամուր կապված է Մերձավոր Արեւելքի խնդիրներով, որտեղ նրա համար խորը եւ ընդարձակ քաղաքական «ճահիճ են» պատրաստել, որի մեջ էլ մտել է: Կովկասյան-Կասպիական ուղղությամբ Թուրքիայի գլխավոր արտաքին քաղաքական ռեզերվն Ադրբեջանն է, որին միշտ դիտարկել է որպես լուրջ օժանդակություն իր խնդիրների իրականացման համար:

«Ադրբեջանական ռեզերվն» օգտագործվում է Թուրքիայի կողմից ոչ միայն որպես այդպիսին տարածաշրջանի խնդիրների լուծման համար: Ադրբեջանի հետ հարաբերությունները, ավելի ճիշտ, ոչ թե սուբյեկտի, այլ օբյեկտի հետ հարաբերություններ են ԱՄՆ հետ մի շարք հարցերի լուծման համար: Դա նյարդայնացնում է ամերիկացիներին՝ չխոսելով այլ խոշոր պետությունների մասին, սակայն Թուրքիան, հասկանալով դա, շարունակում է սեղմել «ադրբեջանական գործոնը»: Բացի այդ, ինքը՝ Ադրբեջանն, ակնհայտորեն հարմարավետ չի զգում «ռեզերվի» դերում, նույնիսկ իր առաջնային գործընկերոջ քաղաքականության շրջանակում:

«Ռեզերվացման» այդ քաղաքականությունը զսպում է Ադրբեջանին խելացնոր որոշումներից, չնայած միաժամանակ սերտ համագործակցություն կա մասշտաբային պատերազմի նախապատրաստության մասով: Ադրբեջանում դա հասկացել են, սակայն այն այլ ելք չունի, քան հետեւել Թուրքիայի շահերին, ընդ որում, ոչ միայն ռազմավարության առումով, այլեւ ընթացիկ քաղաքականության տարբեր հարցերում: Լիովին ակնհայտ է, որ Արեւմտյան հանրությունը (հենց հանրությունը) հմտորեն եւ առանց որեւէ ջանքի Թուրքիային մղձավանձի մեջ է ներքաշել, որը կոչվում է «արաբական հեղափոխություններ»:

Շատ շուտով պարզվել է, որ Թուրքիան ունակ չէ օպերացիոն քաղաքականություն իրականացնել երկու կամ մի քանի ուղղություններով: Այն պարզապես համապատասխան ռեսուրսներ չունի: Բացի այդ, Մերձավոր Արեւելքում սցենարներն ավելի անորոշ են դառնում, ինչը կարող է հանգեցնել Թուրքիայի եւ Արեւմուտքի հարաբերությունների ապակազմակերպման նոր փուլի:

Այդ պայմաններում, Անկարայից լիովին հնարավոր է ազդանշաններ տրվեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական հակամարտությունը վերսկսելու վերաբերյալ՝ Թուրքիայի դիրքերին տարածաշրջանում ու միջազգային ասպարեզում նոր նշանակություն տալու համար: Թուրքական գեներալիտետը հասկացել է, որ Ադրբեջանի զինված ուժերի պատրաստվածությունն անհրաժեշտ ու ցանկալի մակարդակի հասցնելուն սպասելը հազիվ թե նպատակահարմար է, քանի որ հարկ կլինի տասնամյակներ սպասել:

Այդ պատճառով, Թուրքիան Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմի վերսկսումը չի կապում ադրբեջանական բանակի պատրաստվածության մակարդակի հետ: Տվյալ դեպքում Թուրքիայի համար կարեւոր է ոչ թե ռազմական գործողությունների արդյունքը, այլ ռազմական հակամարտության քաղաքական եւ աշխարհաքաղաքական արդյունքները, որում Թուրքիան փորձում է դիրիժորի դեր խաղալ՝ հուսալով նոր դիրքեր ձեռք բերել:

  1. Երեք նախագահները երկարաձգեցին Ղարաբաղի ստատուս-քվոն
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները՝ Օբաման, Օլանդը եւ Պուտինը, հանդես են եկել Արցախի հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ:
    18:48 18/06/2013
  2. Համանախագահների հայտարարությունը Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ
    Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, որոնք զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, խոր ափսոսանք են հայտնում
    18:35 18/06/2013
  3. ՀՀ ԱԳ նախարարի մեկնաբանությունը համանախագահների հայտարարության վերաբերյալ
    Էնիսկիլենում համանախագահ երկրների ղեկավարների ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ այսօր արված համատեղ հայտարարությունն արդեն հինգերորդն է։
    18:21 18/06/2013
  4. Տրակտորների տիրակալը Ղարաբաղի մասին
    Բելառուսի նախագահ Լուկաշենկոն մի քանի հետաքրքրաշարժ հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի խնդրի կապակցությամբ:
    17:57 18/06/2013
  5. Կիմ Չեն Ընը կորեացի պաշտոնյաներին նվիրել է Ադոլֆ Հիտլերի «Մայն կամպֆ» գիրքը
    Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրի պաշտոնյաներին նվիրել է Ադոլֆ Հիտլերի «Մայն կամպֆ» գիրքը:
    17:46 18/06/2013
  6. Թուրքիայի ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է սկսել
    Թուրքիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումներն այսօր Ստամբուլում եւ Անկարայում զանգվածային ձերբակալություններ են սկսել:
    16:41 18/06/2013
  7. ԶԼՄ-ներ. Օբաման Պուտինի ելույթի ժամանակ ծամոն էր ծամում եւ լրիվ այլ կողմ էր նայում
    Իր հերթին Օբաման Պուտինի ելույթի ժամանակ լրիվ այլ կողմ էր նայում եւ ծամոն էր ծամում:
    16:15 18/06/2013
  8. Ռուսաստանը գրոհի է անցել Հայաստանի դեմ
    Ռուսական գազային հրեշն այժմ էլ է Հայաստանում գազի գնի հետ մանիպուլյացիաներ անում:
    12:29 18/06/2013
  9. Իրանը հերքել է Սիրիա զինվորներ ուղարկել մասին լուրերը
    Իրանի իշխանություններն ուժեր չեն ուղարկել Սիրիա կառավարական զորքերին աջակցելու համար:
    12:11 18/06/2013
  10. Բրազիլիայի տասնյակ քաղաքներում ցույցեր են տեղի ունենում
    Ռիո դե Ժանեյրոյում փողոց է դուրս եկել մոտ 6000 մարդ: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ակցիան ցրելու համար:
    11:42 18/06/2013