ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշում է ընդունել Իսրայելին լրացուցիչ 70 միլիոն դոլար տրամադրելու մասին, գրում է Associated Press-ը: Այս մասին առաջին անգամ հայտարարվել է մայիսին: Գումարը նախատեսված է փոքր հեռահարության հակահրթիռային պաշտպանության համակարգերի արտադրության համար:
Օբաման տեղեկացրել է, որ նոր ռազմական օգնության համաձայանգիրը ստորագրվելու է Իսրայելի հետ համագործակցության ընդլայնման պայմանագրի շրջանակում: Փորձագետների խոսքով, պայմանագրի կնքումը նպատակ ունի նախագահական ընտրություններից առաջ վերականգնել Օբամայի նկատմամբ հրեական համայնքի համակրանքը: Համաձայն հարցումների՝ 2012թ հունիսի դրությամբ հրեական ծագմամբ ամերիկացիների 64%-ն է աջակցում Օբամային՝ 2008 թվականի 78%-ի դիմաց:
