ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով գլխավոր կոմիսար Նավի Պիլեյը կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել Մյանմարում սկսված էթնոդավանաբանական հակամարտության վերաբերյալ, որտեղ բնակչության բուդդիստ մեծամասնությունը բռնություններ է կիրառում մուսուլման ռոհինջաների նկատմամբ, գրում է РБК-ն:
Պիլայի խոսքով, բախումներ սադրելու գործում մասնակից են նաեւ կառավարական զորքերը: Նրա տվյալներով, 80 հազար մուսուլմաններ ստիպաված են եղել լքել իրենց տները: Նրանք այժմ ապրում են վրանային ճամբարում ու օգնության կարիք ունեն:
Ռակհայնա նահանգի բնիկների եւ ներգաղթյալ բենգալցիների միջեւ բախումներ սկսվել են 2012թ մայիսին, երբ մի խումբ մուսուլմաններ բռնաբարել են մի քանի հոգու: Ի պատասխան՝ բուդդիստները զենք են վերցրել եւ սպանել 10 հոգու: Իշխանությունները դեպքի վայր են ուղարկել զինված ուժերի ջոկատներ, որոնց ներկայացուցիչները նույնպես բուդդիստներ են:
Որոշ տվյալներով, բախումների հետեւանքով զոհված մուսուլմանների թիվը հասնում է մի քանի հարյուրի:
