Սիրիայի կառավարական զորքերը շաբաթ օրը սկսել են Հալեպից գրոհայիններին մաքրելու գործողությունը, որի մի շարք թաղամասեր մի քանի օր առաջ անցել էին ապստամբների վերահսկողության տակ, գրում է Ֆրանս Պրեսը: Գրոհայինների մեծամասնությունը գտնվում է Սադահ էդ-Դին թաղամասում, որտեղ նրանց շրջապատել են կառավարական զորքերը:
Սիրիական պետական SANA գործակալությունն էլ նշել է, որ ուրբաթ օրը բանակը մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից դուրս է մղել ապստամբներին՝ ոչնչացնելով 5 ավտոմեքենա եւ նրանցում գտնվող գրոհայիններին:
