Եվրախումբը համաձայնվել է Իսպանիային 100 միլիարդ եվրո հատկացնել

    • Քաղաքականություն - Ուրբաթ, 20 Հուլիսի 2012, 18:36

Եվրոգոտու ֆինանսների նախարարները հաստատել են համաձայնագիրը, ըստ որի, Մադրիդն իր բանկերի վերակապիտալիզացիայի համար ստանալու է մինչև 100 միլիարդ եվրո օգնություն: Ինչպես հայտնում է Ռոյթերը, այդ մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի ֆինանսների նախարար Լյուկ Ֆրիդենը:

Նրա խոսքով, գումարը փոխանցվելու է որոշ ժամանակ անց, քանի որ դեռ շարունակվում են այն ֆինանսական հաստատությունների վիճակի վերլուծությունը, որոնք օգնության կարիք ունեն:
Իսկ Ֆրանս Պրեսը, հղում կատարելով Եվրախմբում իր անանուն աղբյուրին, հայտնում է, որ նախարարները երկու ժամ տևած հեռախոսային խոսակցության ընթացքում տվել են օգնություն ցուցաբերելու ձևական համաձայնություն:

Բանակցությունների ընթացքում նախարարները քննարկել են վարկերի տոկոսադրույքները, ժամանակի սահմանափակումները և վարկային ծրագրի այլ մանրամասներ:

Միջոցները տրամադրելու է Եվրոպական ֆինանսական կայունացման հիմնադրամը (EFSF), որին հաջորդ տարի փոխարինելու է Եվրոպական կայունացման մեխանիզմը (ESM): Իսպանիայում օգնության բաշխման հարցերով զբաղվելու է բանկերի վերակապիտալիզացիայի տեղական Frob հիմնադրամը, որը ղեկավարվելու է ֆինանսական կազմակերպությունների աուդիտի արդյունքներով: Ավելի վաղ հայտել էին, որ Մադրիդը օգնության առաջին 30 միլիարդը ստանալու էր հուլիսի վերջին:

Նշենք, որ Իսպանիան եվրոգոտու չորրորդ երկիրն է, որ ֆինանսական օգնություն ստանալու համար դիմել է ԵՄ:

  1. Ռուսաստանի հեղինակությունն աշխարհում նվազում է
    BBC-ի համաշխարհային ծառայության պատվերով աշխարհի 25 երկրներում անցկացված սոցհարցման տվյալը պարզել է
    14:50 23/05/2013
  2. ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի ուղղությամբ
    ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի ուղղությամբ:
    12:43 23/05/2013
  3. Անգլիայում հակաիսլամական ելույթներ են տեղի ունեցել
    Լոնդոնի Վուլվիչ շրջանում՝ զինվորականի սպանության վայրում, որը որակվել է որպես ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել:
    08:48 23/05/2013
  4. Forbes. Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանայք
    Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակը:
    21:24 22/05/2013
  5. ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը ուսումնասիրել է Հայաստանի շերտաքարային գազի պաշարները
    ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության ներկայացուցիչները Հայաստան են այցելել շերտաքարային գազի պաշարներն ուսումնասիրելու նպատակով:
    18:41 22/05/2013
  6. Ռուսաստանը Հայաստանի գազի գինը որոշել է այլ երկրների հետ բանակցելուց հետո
    Գազի գնի բարձրացման մասին արված հայտարարությունը ընտրությունների հետ կապ չունի:
    18:07 22/05/2013
  7. «Ձեզ այնքան կծեծեն, որ կարտագաղթեք, տղերք»
    «Այս երկու օրերին այնպիսի կրկեսային հնարքներ տեսանք այստեղ, որ ցնցված եմ»,- հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
    16:28 22/05/2013
  8. Սեյրան Օհանյանը մեկնել է Մոսկվա
    Մասնակցելու «Եվրոպական անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտները» խորագրով միջազգային համաժողովին:
    15:57 22/05/2013
  9. Լիբանանում բախումներ են տեղի ունեցել Բաշար Ասադի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ
    Լիբանանի Տրիպոլի քաղաքում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ:
    14:06 22/05/2013
  10. Ցեղասպանության ճանաչման 227-րդ բանաձեւը ԱՄՆ ներկայացուցիչների պալատում
    Նոր 227-րդ բանաձևը կոչ է անում Նախագահին աշխատել անաչառ, կառուցողական, կայուն և ամուր հայ-թուրքական հարաբերությունների ստեղծման ուղղությամբ
    13:55 22/05/2013