Իրանի խորհրդարանի պատգամավոր Ջավադ Քարիմի Կոդուսին խորհրդարան է մտցրել Հորմուզի նեղուցը փակելու վերաբերյալ օրինագիծ, գրում է Ֆրանս Պրեսը: Հորմուզի նեղուցով է անցնում աշխարհում արդյունահանվող նավթի 20%-ը: Կոդուսին նշել է, որ պատգամավորների մոտ կեսն արդեն հայտարարել է նախագծին աջակցելու մասին: Պատգամավորի խոսքով, նեղուցը «ողջ աշխարհի կողպեքն է, որի բանալին Իրանի ձեռքում է»: Նա գործընկերներին առաջարկել է օգտվել հենց այդ հանգամանքից:
Իրանի պաշտոնական դեմքերը դեռեւս ոչ մի կերպ չեն մեկնաբանել այդ նախաձեռնությունը:
