Հյուսիսային Կորեան մտադիր է ամբողջությամբ վերանայել իր միջուկային քաղաքականությունը

    • Քաղաքականություն - Ուրբաթ, 20 Հուլիսի 2012, 17:08

Հյուսիսային Կորեային Արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ մտադիր է ամբողջությամբ վերանայել երկրի միջուկային քաղաքականությունը:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական հանրապետության ներկայացուցիչները քննարկել են ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի` Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ Իր Սենի արձանները վերացնելու փորձերը: ԱԳՆ հայտարարության մեջ նշված է, որ «հանգամանքները մեզ ստիպում են ամբողջությամբ վերանայել միջուկային խնդիրը»:

Չի հաղորդվում, թե ինչպիսի կոնկրետ քայլերի պետք է դիմի Փխենյանը իր միջուկային ծրագրի մեջ:Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին ԱՄՆ-ն և Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունը պայմանավորվածություն էին ձեռք բերել այն մասին, որ Հյուսիսային Կորեան ժամանակավոր դադարեցնելու է ատոմային փորձարկումները և ուրանի հարստացման աշխատանքները, ինչպես նաև թույլ է տալու ԱԷՄԳ-ի տեսուչներին ստուգել իր ձեռնարկությունները: Դրա փոխարեն Փխենյանը պետք է ստանա 240 հազար տոննա պարենային օգնություն: Իսկ ապրիլին հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Կորեան մտադիր է արձակել բալիստական հրթիռ` արբանյակով, որը ԱՄՆ-ի հետ ձեռք բերած համաձայնության խախտում է նշանակում: Վաշինգտոնն իր հերթին սպառնացել է դադարեցնել պարենային օգնության մատակարարումը:

  1. Գազի սակագնի թանկացումը հերթական «բարեկամական» դրսեւորում. Հայ արիների սթափության կոչը հայությանը
    Հայ-ռուսական հարաբերությունները դարերով համարվում են բարեկամական, սակայն պատմության առանցքային հատվածներում ամրագրված է այդ բարեկամի՝ մեջքից դանակով անվարան հարվածելու քաղաքականությունը:
    11:56 20/05/2013
  2. Նալբանդյանը մեկնում է Մեծ Բրիտանիա
    Մայիսի 20-21-ը Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն։
    15:11 18/05/2013
  3. Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը
    Հանդիպմանը քննարկվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրած արդյունքները
    11:37 18/05/2013
  4. Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Ստրասբուրգում
    Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Եվրախորհրդի նախորդ նախագահող Անդորրայի ԱԳ նախարար Ժիլբերտ Սաբոյա Սունյեի հետ էր։
    10:52 18/05/2013
  5. Մահացել է Արգենտինայի նախկին դիկտատորը
    88 տարեկանում կյանքից հեռացել է Արգենտինայի նախկին դիկտատոր Խորխե Վիդելը:
    20:09 17/05/2013
  6. Միգրանտներն այսուհետ ծառայելու են ռուսական բանակում
    Ռուսաստանի Պետդուման բանակում ծառայության մասին օրենքում փոփոխություն է մտցրել, որի համաձայն` միգրանտները նույնպես պարտավոր են ծառայել ռուսական բանակում:
    20:00 17/05/2013
  7. Համանախագահները հանդիպել են Նալբանդյանի ու Մամեդյարովի հետ
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Յան Քելլին (ԱՄՆ) մայիսի 17-ին Կրակովում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ:
    19:23 17/05/2013
  8. Տարածքների «հանձնման» հարցը հանվե՞լ է կարգավորման նախագծից
    Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն ԵՄ Արեւելյան գործընկերության եւ Վիշեգրադյան երկրների ԱԳ նախարարների հանդիպման համատեքստում:
    18:30 17/05/2013
  9. Արեւմուտքն առաջարկում է սկսել Սամվել Ալեքսանյանից
    Երեւանի Ավագանու ընտրություններով կարծես ավարտվեց Հայաստանի քաղաքական զարգացման մի ողջ փուլ:
    16:28 17/05/2013
  10. Հայաստանի դրոշը բարձրացվեց Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև
    Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը
    15:08 17/05/2013