Սերժ Սարգսյանն այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն

    • Քաղաքականություն - Շաբաթ, 14 Հուլիսի 2012, 00:33

Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:

Նախագահ Սերժ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և ֆրանսիացի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի` Հուլիսի 14-ի առթիվ:

Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության վրա խարսխված Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, սերտ փոխգործակցությունը երկկողմ ձևա-չափով, եվրոպական կառույցների շրջանակներում և միջազգային ասպարեզում, ինչպես նաև տարբեր ոլորտներում հաստատված տնտեսական սերտ կապերը, միջխորհրդարանական և ապակենտրոնացված արդյունավետ համագործակցությունն ավելի կամրապնդվեն և նոր լիցք կստանան՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամության խորացման:

Օգտվելով առիթից՝ վերստին շնորհակալություն եմ հայտնում այն կարևոր առաքելության համար, որ իրականացնում է Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ի նպաստ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության և համագործակցության հաստատման:

Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը, որոնց ևս մեկ արտահայտությունն էր Ձեր, Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների Նախագահների կողմից հունիսի 19-ին Լոս Կաբոսում արված համատեղ հայտարարությունը:

Մեծարգո պարոն Նախագահ,

Մենք մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի շարունակական աջակցությունը Եվրոպական միության հետ Հայաստանի մերձեցմանը և համագործակցության ընդլայնմանն ու

ու խորացմանն ուղղված ջանքերին:

Կրկին շնորհավորում և մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` երջանկություն և բարօրություն»:

  1. Մինսկի խմբի համանախագահը մեկնաբանել է Սերգեյ Լավրովի խոսքը
    Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ ստատուս քվոն ձեռնտեւ չէ ոչ մեկին` ո՛չ Ադրբեջանին, ո՛չ համանախագահող երկրներին, ո՛չ Հայաստանին` հաշվի առնելով տնտեսական շրջափակումը:
    21:35 24/05/2013
  2. Քերին ու Լավրովը Փարիզում կքննարկեն Սիրիայի հարցը
    Մոտակա երկուշաբթի օրը Փարիզում կկայանա Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը:
    18:25 24/05/2013
  3. ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
    Մայիսի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Յան Քելիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
    18:06 24/05/2013
  4. Գուանտանամոյի բանտարկյալները կտեղափոխվեն Եմեն
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չեղյալ է արել Գուանտանամոյի ռազմական բանտից կալանավորների տեղափոխությունը Եմեն արգելող որոշումը:
    11:24 24/05/2013
  5. Երևանում կգումարվի ԵԽԽՎ-ի Մշտական հանձնաժողովի նիստը
    Մայիսի 31-ին Երևանում, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում, տեղի կունենա ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի նիստը:
    10:47 24/05/2013
  6. Ռուսաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
    Մայիսի 23-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
    09:31 24/05/2013
  7. Կոլումբիան, Մեքսիկան, Պերուն եւ Չիլին միասնական վիզային համակարգ են ստեղծելու
    Խաղաղօվկիանոսյան դաշինքի երկրները միասնական վիզային համակարգ են ստեղծելու, որը նախատեսված է երրորդ երկրների քաղաքացիների համար:
    09:29 24/05/2013
  8. Ռուս պատգամավորն առաջարկել է 5 տարով դադարեցնել աշխատանքային միգրանտների հոսքը
    Միակ բացառությունը, ըստ պատգամավորի, պետք է դառնան բարձր որակավորում ունեցող մասնագետները:
    09:03 24/05/2013
  9. Ըստ էներգետիկայի նախարարի, Իրանը մեզ էժան գազ չի տրամադրի
    Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը մանրամասներ պատմեց ռուսական կողմի հետ բանակցություններից:
    19:25 23/05/2013
  10. Աշխատաժողով միջուկային էներգիայի հարցերի շուրջ
    Ջոն Հեֆերնը առիթ ունեցավ ներկա գտնվելու Միացյալ Նահանգներում գտնվող միջուկային ռեակտորի հետ հեռահար կապի հաստատմանը:
    17:18 23/05/2013