Հարավ-արեւելյան Ասիայի երկրները չեն կարողացել միասնական դիրքորոշում մշակել Հարավ-չինական ծովում Չինաստանի տարածքային հավակնությունների նկատմամբ: Հարավ-արեւելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ASEAN) 10 անդամ-պետությունների ԱԳ նախարարներն ավարտել են Կամբոջայում տեղի ունեցած հանդիպումը՝ առանց հայտարարություն անելու:
Ֆիլիպինների ներկայացուցիչն ափսոսանք է հայտնել, որ իր երկրին չի հաջողվել առաջընթաց արձանագրել Չինաստանի հետ տարածքային վեճը լուծելու հարցում: Մանիլան մեղադրել է Չինաստանի դաշնակից Կամբոջային այն բոլոր ձեւակերպումներն արգելափակելու մեջ, որոնք կարող են Չինաստանի հետ առճակատման հանգեցնել: Վիետնամը եւ Ֆիլիպինները վճռական կերպով համաձայն չեն Չինաստանի պահանջների հետ եւ ցանկանում են, որպեսզի ASEAN-ը դիմադրություն ցույց տա ՉԺՀ փորձերին:
