Առաջին անգամ հրապարակվել է 2004թ կյանքից հեռացած Պաղեստինի նախկին առաջնորդ Յասիր Արաֆաթի մահվան վերաբերյալ բժիշկների զեկույցը, գրում է բրիտանական The Daily Telegraph-ը: Հիշեցնենք, որ վերջերս տեղեկություններ են հրապարակվել, համաձայն որի, Արաֆաթին թունավորել են: Նման եզրակացության են եկել շվեյցարական լաբորատորիայի փորձագետները՝ ոսումնասիրելով նրա հագուստները: Դրանց վրա ռադիոակտիվ պոլոնիումի հետքեր էին հայտնաբերվել:
Արաբ բժիշկների զեկույցի համաձայն, ովքեր բուժում էին Արաֆաթին, նրա դրությունը վատացել է 2004թ նոյեմբերի 11-ին: Բժիշկները վիրուսային գաստրոէնտերիտ էին ախտորոշել (ստամոքսի եւ հաստ աղիքի հիվանդություն): Նրանք դեղ են նշանակել, որից հետո նրա վիճակը լավացել է: Սակայն որոշ ժամանակ անց նրա մոտ կրկին սրտխառնոց եւ լուծ է սկսվել, որի պատճառն արյան մեջ թրոմբոցիտների քանակի նվազումն էր: Արաֆաթը բուժման նպատակով տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ մահացել է:
Փարիզում բժիշկները հայտարարել են, որ Արաֆաթը մահացել է ինսուլտից, սակայն չեն կարողացել բացատրել պատճառը: Հիվանդանոցի ներքին փաստաթղթաբանությունում մահվան պատճառի դիմաց նշված է «անհայտ»:
