Financial Times-ը գրում է, որ Թուրքիան իրանական նավթի դիմաց ոսկով է վճարում: Մարտից մայիս ընկած ժամանակահատվածում Թուրքիայից 58 տոննա ոսկի է դուրս բերվել, ինչը 500%-ով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Թուրքական Radikal թերթի տեղեկություններով, Իրանը, շրջանցելով նոր հաստատված պատժամիջոցները, նավթ է մատակարարել Թուրքիային՝ ստանալով 3 տոննա ոսկի:
Իրանը նոր միջազգային կոշտ պատժամիջոցներ սահմանելուց եւ ֆինանսական փոխանցումների SWIFT ցանցի անջատումից հետո սկսել է նավթի դիմաց որպես վճարամիջոց ընդունել ցանկացած արժույթ եւ թանկարժեք մետաղներ:
