Իրանում նավթի արդյունահանումը ռեկորդային անկում է արձնագրել

    • Քաղաքականություն - Երեքշաբթի, 10 Հուլիսի 2012, 12:36

Իրանում նավթի արդյունահանման ծավալները 2012թ հունիսին ռեկորդային անկում են արձանագրել՝ հասնելով 20 տարվա նվազագույնին, գրում է The Financial Times-ը: Հանդեսի տվյալներով, հունիսին Իրանում արդյունահանման միջին օրական մակարդակն իջել է մինչեւ 3.2 մլն բարել, ինչը նվազագույնն է սկսած 1992թ: 2011թ երկիրն օրական 3.7 մլն բարել նավթ էր արդյունահանում:

Հուլիս ամսվա ընթացքում, փորձագետների կարծիքով, արդյունահանման ծավալները կարող են ընկնել օրական մինչեւ 1.3 միլիոն բարել: Նրանք այդպիսի կանխատեսում են արել` հենվելով Իրան ուղեւորվող նավթային տանկերների տվյալների վրա:

Իրանում նավթի արդյունահանման եւ արտահանման ծավալները նվազում են միջազգային պատժամիջոցների պատճառով, որոնք մտցրել են ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը: ԵՄ-ը հուլիսի 1-ին ամբողջությամբ դադարեցրել է իրանական նավթի ներմուծումը:

  1. Լավրով. Եվրատեսիլում Ռուսաստանի ձայների գողացումն անպատասխան չի մնա
    Երբ մեր մասնակցից 10 միավոր են խլել, դա չի ուրախացնում նախեւառաջ այն տեսանկյունից, թե ինչպես է կազմակերպվել այդ միջոցառումը:
    13:49 21/05/2013
  2. Հուլիսի 6-ից կգործի Բեյրութ-Երեւան օդային կապը
    Հուլիսի 6-ից Լիբանանյան ավիաուղիները սկսում են շաբաթը երկու անգամ թռիչքներ իրականացնել Բեյրութ-Երևան ուղղությամբ:
    13:45 21/05/2013
  3. Ռուսաստանն ու Ադրբեջանը նոր համաձայնագիր են մշակում նավթի տրանզիտի վերաբերյալ
    Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են նոր համաձայնագիր կնքել Կասպից ծովից Նովոռոսիյսկ նավթի տրանզիտի վերաբերյալ:
    13:31 21/05/2013
  4. Քննարկվեցին հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման ուղիները
    Լոնդոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հետ:
    10:53 21/05/2013
  5. ՀՅԴ պատգամավորի ծանր հարցը վարչապետին
    ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե նա ինչպե՞ս է գնահատում նախորդ կառավարության գործունեությունը:
    16:35 20/05/2013
  6. Եգիպտացի առեւանգված զինվորներին ու ոստիկաններին ազատելու համար գործի են դրվել տանկերը
    Եգիպտական զինուժի հրամանատարությունը տասնյակ տանկեր ու այլ ռազմական տեխնիկա է ուղարկել Սինայի թերակղզի:
    14:01 20/05/2013
  7. Փհենյանը 3 օրում 5 հրթիռ է արձակել
    ԿԺԴՀ-ը Ճապոնական ծովում փոքր հեռահարության հրթիռի փորձնական արձակում է իրականացրել:
    12:52 20/05/2013
  8. ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու
    ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Ֆիզուլիի ուղղությամբ:
    12:46 20/05/2013
  9. Գազի սակագնի թանկացումը հերթական «բարեկամական» դրսեւորում. Հայ արիների սթափության կոչը հայությանը
    Հայ-ռուսական հարաբերությունները դարերով համարվում են բարեկամական, սակայն պատմության առանցքային հատվածներում ամրագրված է այդ բարեկամի՝ մեջքից դանակով անվարան հարվածելու քաղաքականությունը:
    11:56 20/05/2013
  10. Նալբանդյանը մեկնում է Մեծ Բրիտանիա
    Մայիսի 20-21-ը Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն։
    15:11 18/05/2013