Եվրոգոտու ֆինանսների նախարարները համաձայնեցրել են Իսպանիայի բանկերին հատկացվող օգնության ժամկետները՝ նշելով, որ 30 միլիարդ եվրո կտրվի արդեն հուլիս ամսվա ընթացքում, գրում է The Guardian-ը:
Նախարարները վերջնական համաձայնությունը կհաստատեն հուլիսի 20 Բրյուսելում, այն բանից հետո, երբ ծրագիրը հավանություն կստանաա եվրոգոտու երկրների կառավարություններում եւ խորհրդարաններում: Այս մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը:
Պայմանավորվածության կետերից մեկի համաձայն էլ, Իսպանիային եւս մեկ տարի՝ մինչեւ 2014թ ժամանակ կտրվի բյուջետային դեֆիցիտը մինչեւ 3% կրճատելու համար: Յունկերի խոսքով, օգնություն ստացող բանկերի համար հատուկ պայմաններ են առաք քաշվելու, ինչպես նաեւ խստացվելու է ֆինանսական ողջ սեկտորի վերահսկողությունը: Մասնագետները նշում են, որ, ընդհանուր առմամբ, իսպանական բանկերի փրկության համար անհրաժեշտ կլինի 100 միլիարդ դոլար: Վերջնական թիվը պարզ կլինի սեպտեմբերին:
