Լիբիայի նախկին վարչապետ Մահմուդ Ջիբրիլի գլխավորած Ազգային ուժերի դաշինքը հաղթանակ է տարել Լիբիայում Մուամմար Կադդաֆիի տապալումից հետո առաջին անգամ անցկացված ընտրությունների առաջին փուլում, գրում է The Guardian-ը:
Քվեարկության հստակ արդյունքները հայտարարվելու են մոտակա օրերի ընթացքում: Ադյուհանդերձ, նշվում է, որ լիբերալ համարվող դաշինքը հաղթանակ է տարել իսլամիստների նկատմամբ: Մայրաքաղաք Տրիպոլոիում եւ Բենգազիում Ջիբրիլի գլխավորած դաշինքը ստացել է ձայների մոտ 80%-ը:
200 պատգամավորներից բաղկացած ազգային կոնգրեսն իրականացնելու խորհրդարանի գործառույթները, նշանակելու է կառավարություն եւ վարչապետ, ինչպես նաեւ նոր սահմանադրություն է գրելու:
