ՄԱԿ եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը մտադիր է սիրիական ընդդիմության հետ քննարկել Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցը, ինչը համաձայնեցվել է պաշտոնական Դամասկոսի հետ, գրում է Ֆրանս Պրեսը:
Անանը Դամասկոսում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ինքն ընդդիմության հետ քննարկելու է այն մոտեցումները, որոնց շուրջ պայմանավորվել է իշխանությունների հետ: Բացի այդ, Քոֆի Անանը եւ Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ջիհադ Մակդիսին ընդգծել են Անանի եւ Բաշար Ասադի միջեւ տեղի ունեցած բանակցությունների կառուցողական բնույթը: Ֆրանս Պրեսին հայտնի է դարձել նաեւ, որ Անանը կմեկնի Թեհրան սիրիական հարցի շուրջ Իրանի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու համար:
