Նախկին շահերն այլեւս չկան

    • Քաղաքականություն - Հինգշաբթի, 05 Հուլիսի 2012, 15:46

Իր աշխարհքաղաքական նշանակությամբ, շահագրգիռ կողմերի ու պետությունների կազմով, քննարկման պրակտիկայով, քաղաքական գործընթացների վրա ազդեցությամբ ղարաբաղյան խնդիրն, անկասկած, միջազգային է: Վերջին տարիներին ղարաբաղյան խնդիրը միջազգային ասպարեզում դարձել է ավելի ակտիվ քննարկման առարկա, ինչը կարելի է բացատրել Հարավային Կովկասի եւ Կասպից ծովի տարածաշրջանի, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի հանդեպ Արեւմտյան հանրության ուշադրության թուլացմամբ:

Միեւնույն ժամանակ, ղարաբաղյան խնդիրը, ինչպես նաեւ Հարավային Կովկասի եւ Արեւելյան Եվրոպայի այլ տարածաշրջանների նմանատիպ մյուս խնդիրները դիտարկվում են առավել ծավալուն քաղաքական խնդիրներից կախված: Այդ կապակցությամբ, ղարաբաղյան խնդրի դիտարկումը պահանջում է հասկացությունների ու չափանիշների որոշակի հավասարակշռություն, այսինքն՝ ակտուալության եւ նշանակության որոշակի մակարդակում:

Շահագրգիռ պետությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից ղարաբաղյան խնդրի, եւ նմանատիպ այլ խնդիրների դիտարկման հիմնական չափանիշը համարվում է անվտանգությունը: Մինչ այժմ, ղարաբաղյան խնդրի դիտարկումն իրականացվում էր կանխատեսելի անվտանգության շրջանակներում: Տարածքային անվտանգության, ժողովրդավարության, հանդուրժողականության եւ այլ սկզբունքներն ուշադրության էին առնվում բացառապես անվտանգության ապահովման պայմաններով:

Հարավային Կովկասում հետեւողականորեն ձեւավորվում է անվտանգության պայմանների եւ գործոնների հիերարխիա, որոնք առաջնահերթ կողմնորոշված են էներգակիրների արդյունահանմանն ու տեղափոխմանը: ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի, որոնք Հարավային Կովկասում հռչակում են զանազան նպատակներ ու խնդիրներ, ակտուալ քաղաքականությունը ենթարկեցված է բացառապես էներգա-հաղորդակցային նախագծերին, որոնք նշանակալիորեն ապաքաղաքականացված են, եւ ռազմական տրանզիտի շահերին, որոնց իրականացումը համարվում է գլխավոր նպատակ, իսկ առաջնահերթը համարվում են անվտանգությունն ու կայունությունը, ընդ որում՝ որոշակի ձեւաչափում, Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի հետ կապված խնդիրների հաշվարկով:

Այս հիմնարար պայմաններին զուգահեռ, տեղի է ունենում «մաքուր» աշխարհքաղաքականության եւ աշխարհտնտեսության կոնկրետ խնդիրների համատեղում, որոնք, կախված առաջացող իրավիճակներից՝ դիտարկվում են առաջնահերթ կամ երկրորդական: Քաղաքական ու տնտեսական շահերի համատեղումը հանգեցնում է ոչ միայն հասարակության, այլեւ ակտուալ քաղաքական դասի ապակողմնորոշմանը:

Ֆրանսիան վերջին շրջանում սկսել է ավելի կարեւոր դեր խաղալ ղարաբաղյան խնդրի կարգավորման ծրագրերի ու սխեմաների մշակման հարցում, Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումներին ուշադրության ուժեղացմանը զուգահեռ:

Մեծ Բրիտանիան փորձում է վարել տարածաշրջանում մասնակցության եւ ազդեցության համակարգային քաղաքականություն, իրականացնելով նախագծեր, որոնք ուղղված են գլոբալ էներգա-հաղորդակցային խնդիրների լուծմանը: Սակայն նրա դերը տարածաշրջանում հետեւողականորեն սահմանափակվում է:

Եվրամիությունը փորձում է ընդգծել սեփական ազդեցությունը եւ նոր դերը, ընդ որում, նույնպես զգացվում է Ֆրանսիայի աճող դերը: Այս կապակցությամբ, անհրաժեշտ է ավելի առարկայական դիտարկել տարածաշրջանում ֆրանսիական քաղաքականությունը, որպես ամբողջական «կովկասյան նախագիծ», նկատի առնելով Ադրբեջանում գազի արդյունահանմանը եւ տեղափոխմանը մասնակցելու Ֆրանսիայի մտադրությունը:

Միեւնույն ժամանակ, Թուրքիայի հավակնությունները զսպելու ուղղությամբ Ֆրանսիայի քաղաքականությունը մնում է նախկինը, անկախ նոր նախագահի քաղաքականությունից:

ԱՄՆ որոշակի շփոթվածության մեջ է, նրա քաղաքականությունը նվազ համոզիչ է, եւ նա փորձում է առավելագույնս գցել պատասխանատվությունը կովկասյան տարածաշրջանում այս կամ այն խնդիրների համար:

Տվյալ պայմաններն ու գործոնները պայմանավորում են Հարավային Կովկասի քաղաքական իրավիճակը, առավելապես՝ որպես խաղարկային, ինչը պահսանջում է ընդունել որոշակի կոնցեպտուալ դրվածք, որի հիման վրա կարող են կառուցվել իրավիճակային վերլուծություններ ու վարկածներ: Այսպես թե այնպես, հին սցենարներն ու պատկերացումները կորսվել են, ուժերի ու մտադրությունների նախկին հավասարակշռությունը չկա, իսկ նորը դեռեւս չի ձեւավորվել:

Այսպես թե այնպես, տվյալ իրավիճակը բավական անորոշ է, եւ չի կարող ունենալ երկարաժամկետ հեռանկար: Արտաքին հիմնական շահագրգիռ կողմերի միջեւ առկա է հակասությունների ուժեղացում, ինչպես նաեւ տարածաշրջանում ներքին լարվածության աճ, երբ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Այդ կապակցությամբ, կողմերի դիրքորոշումները չեն կարող դիտարկվել որպես կանխատեսելի, եւ քիչ թե շատ համաձայնեցված: Կարելի է սպասել պատերազմի վերսկսում, որը կարող էր դառնալ իրավիճակի հանգուցալուծում, պարզեցնել ուժերի հարաբերակցության ընդհանուր սխեման:

Եթե ԱՄՆ վստահ լինի, որ ստիպված չի լինելու իրականացնել անմիջական զինված միջամտություն, եւ եթե Ռուսաստանը դրանից չզգուշանա, ապա պատերազմի ճանապարհը կարող է բացվել: Սակայն, այնուամենայնիվ, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պատերազմի մասով վճռական դեր կարող է խաղալ Թուրքիան, եթե հայտնվի անելանելի շրջափակման եւ մեկուսացման մեջ, եւ որոշի, որ հարմար ժամանակն է օգտվել սեփական քաղաքականության կարեւոր ռեզերվից, այսինքն՝ Ադրբեջանի հավակնություններից, սկսել պատերազմ, ապացուցելով, որ հենց Անկարան է տվյալ ռազմական ու քաղաքական գործողությունների գլխավոր սցենարիստը:

Նման հեռանկարը չտեսնելու ցանկությունը լիովին հասկանալի է, սակայն հարկ է, այնուամենայնիվ, մշակել այդ սցենարը, որպեսզի հաստատվի Հայաստանի դերը դրանում:

  1. Նալբանդյանը մեկնում է Մեծ Բրիտանիա
    Մայիսի 20-21-ը Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն։
    15:11 18/05/2013
  2. Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը
    Հանդիպմանը քննարկվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրած արդյունքները
    11:37 18/05/2013
  3. Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Ստրասբուրգում
    Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Եվրախորհրդի նախորդ նախագահող Անդորրայի ԱԳ նախարար Ժիլբերտ Սաբոյա Սունյեի հետ էր։
    10:52 18/05/2013
  4. Մահացել է Արգենտինայի նախկին դիկտատորը
    88 տարեկանում կյանքից հեռացել է Արգենտինայի նախկին դիկտատոր Խորխե Վիդելը:
    20:09 17/05/2013
  5. Միգրանտներն այսուհետ ծառայելու են ռուսական բանակում
    Ռուսաստանի Պետդուման բանակում ծառայության մասին օրենքում փոփոխություն է մտցրել, որի համաձայն` միգրանտները նույնպես պարտավոր են ծառայել ռուսական բանակում:
    20:00 17/05/2013
  6. Համանախագահները հանդիպել են Նալբանդյանի ու Մամեդյարովի հետ
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Յան Քելլին (ԱՄՆ) մայիսի 17-ին Կրակովում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ:
    19:23 17/05/2013
  7. Տարածքների «հանձնման» հարցը հանվե՞լ է կարգավորման նախագծից
    Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն ԵՄ Արեւելյան գործընկերության եւ Վիշեգրադյան երկրների ԱԳ նախարարների հանդիպման համատեքստում:
    18:30 17/05/2013
  8. Արեւմուտքն առաջարկում է սկսել Սամվել Ալեքսանյանից
    Երեւանի Ավագանու ընտրություններով կարծես ավարտվեց Հայաստանի քաղաքական զարգացման մի ողջ փուլ:
    16:28 17/05/2013
  9. Հայաստանի դրոշը բարձրացվեց Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև
    Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը
    15:08 17/05/2013
  10. Սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 1.5 միլիոնը
    ՄԱԿ Փախստականների հարցերով գործակալությունը հայտարարել է, որ գրանցված կամ գրանցման սպասող սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 1.5 միլիոնը:
    14:04 17/05/2013