Իրանցիների 63%-ը կողմ է ուրանի հարստացման գործընթացի դադարեցման դիմաց պատժամիջոցների աստիճանաբար չեղյալ հայտարարելուն: Նման արդյունք է ստացվել է Իրանի պետական IRINN հեռուստաալիքի անցկացրած հարցման արդյունքում, գրում է BBC-ը:
Հեռուստաընկերությունը խնդրել է հեռուստադիտողներին պատասխանել հարցին, թե Արեւմտյան պետությունների պատժամիջոցներին ինչպես պետք է պատասխանել: 63%-ը կողմ է ուրանի հարստացումը դադարեցնելուն, 19%-ն առաջարկում է որպես պատասխան միջոցառում փակել Հորմուզի նեղուցը, իսկ 18%-ն էլ գտնում է, որ անհրաժեշտ է պաշտպանել միջուկային տեխնոլոգիաներ զարգացնելու իրավունքը:
