Արեւելյան «բազար» Եվրոպայի հետ

    • Քաղաքականություն - Չորեքշաբթի, 04 Հուլիսի 2012, 16:42

Այսօր Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին: Իր հայտարարությունում Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հիշատակել է Եվրոպայի «աջակցության» մասին, ինչպես նաեւ այն, որ նրանից գումար է ակնկալում: Սակայն Հերման վան Ռոմպոյը հասկացնել է տվել, որ «առավոտյան փողը, երեկոյան՝ աթոռները»:

Հայաստանի եւ Եվրոպայի հարաբերությունները սկսել են արեւելյան «բազար» հիշեցնել: Ռոմպոյը նշել է, որ ուրախ կլիներ, եթե դեպի Եվրոպա Հայաստանի ձգտումը կառուցվեր արժեքների ընդհանրության վրա: Սերժ Սարգսյանն էլ ավելի շատ խոսում էր փողերի մասին: Նա նշել է, որ Հյաստանը շարունակելու է լայնամասշտաբ բարեփոխումները: Սերժ Սարգսյանն ասել է, որ այս գործում ի դեմս ԵՄ-ի հուսալի գործընկեր եւ աջակցություն է տեսնում: «Մենք արդյունավետ բանակցություններ ենք անցկացրել Եվրամիության կողմից մեր բարեփոխումներին աջակցելու հարցում»,- ասել է Սերժ Սարգսյանը: Այսինքն, Ռոմպոյը գումար է խոստացել: Սակայն ի՞նչ հերթականությամբ:

«Ես մտադիր եմ կոչ անել նախագահ Սերժ Սարգսյանին, պատգամավորներին, ինչպես նաեւ կոչ եմ անում ձեզ շարունակել բարեփոխումները, բարձրացնել թափանցիկությունը, չեզոքացնել կոռուպցիան եւ հարգել մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, այդ թվում, խոսքի ու լրատվամիջոցների ազատությունը: Հայաստանը ճիշտ ճանապարհին է, չնայած այն բանին, որ դեռեւս աշխատանք կա անելու: ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին: Որքան մեծ է բարեփոխումներ իրականացնելու ձեր պատրաստակամությունը, այնքան ավելի կարող եք հույս դնել ԵՄ վրա»,- ասել է Հերման վան Ռոմպոյը «Հայաստանը Եվրոպայում» կոնֆերանսի ժամանակ:

Ռոմպոյը հասկացնել է տվել, որ Եվրոպան փող չի տա առանց իրական բարեփոխումների: Հիշեցնենք, որ օրերս Սերժ Սարգսյանը Բրյուսել էր մեկնել, եւ նույն օրերին հայտնի էր դարձել, որ Հայաստանի համար նախատեսված դոնորների համաժողովը, որը պետք է անցկացվեր խորհրդարանական ընտրություններից հետո, հետաձգվել է:

«Մենք աջակցություն ենք ցույց տալիս «Եվրոպական հարեւանության» այն մասնակից-երկրներին, որոնք գտնվում են կայուն ժողովրդավարության կառուցման ճանապարհին, այդ թվում, Հայաստանին: Այս տարվա մայիսի 15-ին ԵՄ-ը ճանապարհային քարտեզ է ընդունել, որով գործարկել է հետեւյալ սկզբունքը՝ ավելի շատ ժողովրդավարություն, ավելի շատ աջակցություն: Հակառակը չի կարող լինել»,- ընդգծել է Հերման վան Ռոմպոյը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ավարտին են մոտենում Ասոցացման եւ Ազատ առեւտրի համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները: Նա ընդգծել է, որ պարոն Ռոմպոյի հետ խոսել է աջակցության նոր ձեւերի մասին: Ի՞նչ է դա նշանակում:

«Վերջերս եղել եմ Բրյուսելում, որտեղ ԵԺԿ համագումարում քննարկվել է տնտեսական ճգնաժամը: Եվ ես հույս ունեմ, որ որպես արեւելյան գործընկեր մենք կստանանք աջակցության մեջ մասնաբաժինը ճգնաժամի հաղթահարման գործում»-, ասել է Սերժ Սարգսյանը: Թերեւս, դրանք են նոր ձեւերը: Ըստ ամենայնի, ֆինանսավորումը կարող է լինել ոչ միայն «Արեւելյան գործընկերության» միջոցով, այլեւ կուսակցական գծով:

Փող, փող, շատ փող: Դատելով հայտարարության տոնից, Հայաստանի ու ԵՄ հարաբերությունները չափվում են փողով: Հայաստանը գումար է խնդրում բոլոր ալիքներով, ով ինչքան կտա, իսկ Եվրոպան թելադրում է խաղի կանոնները եւ կառուցում իր քաղաքականությունը «կտամ կամ չեմ տա փող»-ի վրա: Այսօր էլ որոշվել է, որ Հայաստանին հատկացվող գումարի չափը կաճի 25%-ով՝ հասնելով 15 միլիոն դոլարի:

Եվ ամոթ ես զգում սեփական կառավարության փոխարեն, որն ունակ չէ երկրի համար ապահովել թեկուզ նվազագույն ինքնաբավություն, դրանով հարստանում է, իսկ մեզ՝ քաղաքացիներիս, դարձնում խղճուկ աղքատներ եվրոպական եզրապատի մոտ: Ամոթ է նաեւ հպարտ Եվրոպայի համար, որը չի խորշում աղքատներին կոպեկանոց նետել, որպեսզի մենք Հյուսիս չգնանք, այլ դեպի Արեւմուտք եւ երկաթուղի բացենք եվրոպական ապրանքների համար:

Բավական է արդեն:

  1. Գուանտանամոյի բանտարկյալները կտեղափոխվեն Եմեն
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չեղյալ է արել Գուանտանամոյի ռազմական բանտից կալանավորների տեղափոխությունը Եմեն արգելող որոշումը:
    11:24 24/05/2013
  2. Երևանում կգումարվի ԵԽԽՎ-ի Մշտական հանձնաժողովի նիստը
    Մայիսի 31-ին Երևանում, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում, տեղի կունենա ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի նիստը:
    10:47 24/05/2013
  3. Ռուսաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
    Մայիսի 23-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
    09:31 24/05/2013
  4. Կոլումբիան, Մեքսիկան, Պերուն եւ Չիլին միասնական վիզային համակարգ են ստեղծելու
    Խաղաղօվկիանոսյան դաշինքի երկրները միասնական վիզային համակարգ են ստեղծելու, որը նախատեսված է երրորդ երկրների քաղաքացիների համար:
    09:29 24/05/2013
  5. Ռուս պատգամավորն առաջարկել է 5 տարով դադարեցնել աշխատանքային միգրանտների հոսքը
    Միակ բացառությունը, ըստ պատգամավորի, պետք է դառնան բարձր որակավորում ունեցող մասնագետները:
    09:03 24/05/2013
  6. Ըստ էներգետիկայի նախարարի, Իրանը մեզ էժան գազ չի տրամադրի
    Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը մանրամասներ պատմեց ռուսական կողմի հետ բանակցություններից:
    19:25 23/05/2013
  7. Աշխատաժողով միջուկային էներգիայի հարցերի շուրջ
    Ջոն Հեֆերնը առիթ ունեցավ ներկա գտնվելու Միացյալ Նահանգներում գտնվող միջուկային ռեակտորի հետ հեռահար կապի հաստատմանը:
    17:18 23/05/2013
  8. Մաքսային միության «ձրի պանիրը»
    Ռուսաստանի քայլերն ուղղված են նրան, որպեսզի Հայաստանին ու մյուսներին «համոզեն» Մաքսային միության անայլընտրանքայնության մեջ:
    16:10 23/05/2013
  9. Ռուսաստանի հեղինակությունն աշխարհում նվազում է
    BBC-ի համաշխարհային ծառայության պատվերով աշխարհի 25 երկրներում անցկացված սոցհարցման տվյալը պարզել է
    14:50 23/05/2013
  10. ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի ուղղությամբ
    ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի ուղղությամբ:
    12:43 23/05/2013