Աշխարհահռչակ բռնցքամարտիկ ՈՒԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն տուժել է արցունքաբեր գազի հետեւանքով, որը բաց է թողնվել ոստիկանների եւ ընդդիմադիրների միջեւ բախման ժամանակ: Կլիչկոյի կուսակցությունը պայքարում է ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու դեմ, գրում է korrespondent.net-ը:
Կլիչկոն ժամանակավորապես հեռացել է ցույցի վայրից, սակայն պատրաստվում է շուտով վերադառնալ այնտեղ: Բռնցքամարտիկը նաեւ ձեռքի պատռվածք է ստացել:
Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ եթե Ուկրաինայի Ռադան ընդունի լեզվի մասին օրենքը, ապա կդադարի լեգիտիմ մարմին լինելուց: Նա նաեւ պահանջել է նախագահ Վիկտոր Յանուկովիչից վետո դնել օրենքի վրա:
