ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը քննադատել է Բարաք Օբամայի վարչակազմին անօդաչու սարքերով թիրախները ռմբակոծելիս մարդու իրավունքների խախտման մեջ: «Կարծում եմ, որ դա մարդու իրավունքների խախտում է:
Դա նշանակում է, որ դուք դավադրաբար մարդ եք սպանում առանց մեղադրանք առաջադրելու եւ մեղավորությունն ապացուցող վճռի, ինչ ուղեկցվում է նաեւ լիովին անմեղ մարդկանց մահով, ովքեր կարող են մոտակայքում հայտնվել»,-ասել է ԱՄՆ 39-րդ նախագահը «Թայմս» թերթին տված հարցազրույցում:
Քարտերն ասել է նաեւ, որ իրեն «ազատ եւ անկախ գործակալ է» համարում, չնայած ամեն անգամ Սպիտակ տանը եւ պետդեպարտամենտին տեղյակ է պահում միջնորդական առառքելությունների նպատակով կատարված արտասահմանյան այցերի մասին:
«Արտասահմանյան այցերս նյարդայնացնում են մարդկանց: Օրինակ, երբ ես Կուբա եմ մեկնում, դա նյարդայնացնում է ամերիկյան վարչակազմի ղեկավարին, այդ պատճառով ես նախապես տեղյակ եմ պահում այդ մասին»:
