«Դավայ դո սվիդանյա»-ի հեղինակին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել

    • Քաղաքականություն - Չորեքշաբթի, 04 Հուլիսի 2012, 14:42

Ադրբեջանում գործող «Թոլըշի սադո» («Թալիշի ձայն») թերթի խմբագիր, իրավապաշտպան Հիլալ Մամեդովին պետական դավաճանության եւ ազգամիջյան բախումներ հրահրելու մեղադրանք է առաջադրվել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Մամեդովի փաստաբանին: Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հաստատել է այդ տեղեկությունը:

Հիլալ Մամեդովը հետխորհրդային տարածքում հայտնի է «Դավայ դո սվիդանյա» տեսահոլովակով, որը նա նկարահանել եւ տեղադրել է Youtube-ում: Հունիսի վերջին Մամեդովը ձերբակալվել էր Բաքվում թմրանյութեր պահելու մեղադրանքով: Լրագրողի հարազատները հայտնել էին, որ հունիսի 21-ին նա դուրս է եկել տնից եւ անհետացել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա ոստիկանությունում է:

Մամեդովը Ադրբեջանի ժողովուրդների հավասարության կուսակցության հիմնադիրն ու ղեկավարն էր, որը ձգտում էր հասնել թալիշների ինքնավարության: Ներկայում նա գլխավորում է վերոնշյալ թերթը, որը լույս է տեսնում թալիշերենով:

Թերթի նախկին խմբագիր Նովրուզալի Մամեդովը 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2008թ պետական դավաճանության մեղադրանքով: Հետագայում նա մահացել է բանտում:

  1. Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը
    Հանդիպմանը քննարկվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրած արդյունքները
    11:37 18/05/2013
  2. Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Ստրասբուրգում
    Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Եվրախորհրդի նախորդ նախագահող Անդորրայի ԱԳ նախարար Ժիլբերտ Սաբոյա Սունյեի հետ էր։
    10:52 18/05/2013
  3. Մահացել է Արգենտինայի նախկին դիկտատորը
    88 տարեկանում կյանքից հեռացել է Արգենտինայի նախկին դիկտատոր Խորխե Վիդելը:
    20:09 17/05/2013
  4. Միգրանտներն այսուհետ ծառայելու են ռուսական բանակում
    Ռուսաստանի Պետդուման բանակում ծառայության մասին օրենքում փոփոխություն է մտցրել, որի համաձայն` միգրանտները նույնպես պարտավոր են ծառայել ռուսական բանակում:
    20:00 17/05/2013
  5. Համանախագահները հանդիպել են Նալբանդյանի ու Մամեդյարովի հետ
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Յան Քելլին (ԱՄՆ) մայիսի 17-ին Կրակովում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ:
    19:23 17/05/2013
  6. Տարածքների «հանձնման» հարցը հանվե՞լ է կարգավորման նախագծից
    Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն ԵՄ Արեւելյան գործընկերության եւ Վիշեգրադյան երկրների ԱԳ նախարարների հանդիպման համատեքստում:
    18:30 17/05/2013
  7. Արեւմուտքն առաջարկում է սկսել Սամվել Ալեքսանյանից
    Երեւանի Ավագանու ընտրություններով կարծես ավարտվեց Հայաստանի քաղաքական զարգացման մի ողջ փուլ:
    16:28 17/05/2013
  8. Հայաստանի դրոշը բարձրացվեց Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև
    Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը
    15:08 17/05/2013
  9. Սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 1.5 միլիոնը
    ՄԱԿ Փախստականների հարցերով գործակալությունը հայտարարել է, որ գրանցված կամ գրանցման սպասող սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 1.5 միլիոնը:
    14:04 17/05/2013
  10. Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձեւ` ԱՄՆ Կոնգրեսում
    Կոնգրեսականներ Ադամ Շիֆը եւ Մայքլ Գրիմը, Դեյվիդ Վալադոյի եւ Ֆրենք Փալոնի հետ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ:
    13:27 17/05/2013