Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը դատապարտում է Ջավախքում քաղաքական հալածանքների նոր ալիքը

    • Քաղաքականություն - Չորեքշաբթի, 04 Հուլիսի 2012, 12:50

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը դատապարտում է վրաց իշխանությունների կողմից Ջավախքում նախաձեռնած քաղաքական հալածանքների նոր ալիքը և, մասնավորապես, Վրաստանի խորհրդարանի նախկին անդամ Մելիք Ռաիսյանի և նրա կողմնակիցների նկատմամբ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով իրականացվող քրեական հետապնդումը։

Վրաց իշխանությունների այս գործողությունները տեղի են ունենում Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախօրյակին և ուղղված են ընդդիմադիր հայացքներ ունեցող ջավախքահայ գործիչների և ակտիվիստների դեմ։ Պարզ է, որ այս գործողությունները նպատակն են հետապնդում ահաբեկել ջավախքահայությունը և հերթական անգամ ընտրակեղծիքների միջոցով հօգուտ իշխող կուսակցության կանխորոշել ընտրությունների արդյունքները։ Ուստի, վրաց իշխանությունները այս գործելաոճով կոպտորեն ոտնահարում են ջավախքահայության մի շարք տարրական քաղաքական իրավունքներ, այդ թվում` Վրաստանի հասարակական–քաղաքական գործընթացներին մասնակցելու և ազատ ու արդար ընտրությունների միջոցով իրենց քաղաքական կամքն արտահայտելու իրավունքը։

Հաշվի առնելով վերոնշյալը` Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը պահանջում է վրացական իշխանություններից`

- Նախընտրական այս շրջանում զերծ մնալ ընդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող ջավախքահայ ակտիվիստների նկատմամբ բոլոր տեսակի հետապնդումներից,

- Ջավախքում և Վրաստանի ամբողջ տարածքում պայմաններ ապահովել ազատ և արդար ընտրությունների անցկացման և դրանցում ջավախքահայության շահերը ներկայացնող տարբեր հասարակական-քաղաքական ուժերի մասնակցության համար,

- Անհապաղ դադարեցնել Մելիք Ռաիսյանի և նրա կողմնակիցների նկատմամբ հետապնդումները, չհարուցել խոչընդոտներ նրանց հետագա քաղաքական գործունեության համար,

- Անհապաղ ազատ արձակել շինծու մեղադրանքներով 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին, փոխհատուցել ապօրինի ազատազրկման տարիներին նրա և նրա ընտանիքի կրած բոլոր վնասները,

- Ձեռնարկել գործուն քայլեր` ուղղված ջավախքահայության և վրացահայության հասարակական–քաղաքական, լեզվա–կրթական, կրոնական և մշակութային խնդիրների լուծմանը։

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը կոչ է անում Վրաստանի ընդդիմադիր ուժերին առավել ակտիվ կերպով անդրադառնալ ջավախքահայությանը հուզող վերոնշյալ խնդիրներին, այդ թվում` դրանք ընդգրկելով իրենց նախընտրական ծրագրերում։

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը նաև կոչ է ուղղում համապատասխան միջազգային կառույցներին և Վրաստանի գործընկեր պետություններին անհապաղ և գործնական միջոցներ ձեռնարկել ջավախքահայ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ հետապնդումները դադարեցնելու, ինչպես նաև հայաբնակ Ջավախքում և Վրաստանի այլ տարածքներում ազատ և մրցակցային ընտրական միջավայր ապահովելու ուղղությամբ։

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդ

  1. Իրանում չեն գրանցել նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդներին
    Իրանում մայիսի 21-ին հայտարարվել է հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների ցուցակը:
    10:39 22/05/2013
  2. Կոնգրեսի բանաձևը հետապնդում է ոչ թե Ցեղասպանության ճանաչում, այլ ճշմարտություն և արդարություն
    Առաջարկվող բանաձևը կոչ է անում նախագահ Օբամային «աշխատել հայ-թուրքական արդար, կառուցողական և մնայուն հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
    08:30 22/05/2013
  3. ԱՄՆ Սենատի հանձնաժողովը թույլատրել է զենք մատակարարել Սիրիայի ապստամբներին
    ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը մայիսի 21-ին թույլատրել է զենք մատակարարել Սիրիայի ապստամբներին:
    08:22 22/05/2013
  4. Լավրովն արդարացնում է Հայաստանի շրջափակումը
    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը արդարացնում է Հայաստանը շրջափակելու Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականությունը:
    18:45 21/05/2013
  5. Բայց մանդատը վայր չդրեցին
    ՀԱԿ հայտարարությունը. հնչեցվել է Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից ԱԺ 2013թ. մայիսի 21-ի նիստում
    18:12 21/05/2013
  6. Կրեմլը ընդդեմ Ղարաբաղի միջազգային ճանաչման
    Եթե իշխանության դեպքում պարզ է, թե ինչով է պայմանավորված լռությունը, ապա ընդդիմության դեպքում ամեն ինչ առավել քան նողկալի է:
    17:08 21/05/2013
  7. Լավրով. Եվրատեսիլում Ռուսաստանի ձայների գողացումն անպատասխան չի մնա
    Երբ մեր մասնակցից 10 միավոր են խլել, դա չի ուրախացնում նախեւառաջ այն տեսանկյունից, թե ինչպես է կազմակերպվել այդ միջոցառումը:
    13:49 21/05/2013
  8. Հուլիսի 6-ից կգործի Բեյրութ-Երեւան օդային կապը
    Հուլիսի 6-ից Լիբանանյան ավիաուղիները սկսում են շաբաթը երկու անգամ թռիչքներ իրականացնել Բեյրութ-Երևան ուղղությամբ:
    13:45 21/05/2013
  9. Ռուսաստանն ու Ադրբեջանը նոր համաձայնագիր են մշակում նավթի տրանզիտի վերաբերյալ
    Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են նոր համաձայնագիր կնքել Կասպից ծովից Նովոռոսիյսկ նավթի տրանզիտի վերաբերյալ:
    13:31 21/05/2013
  10. Քննարկվեցին հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման ուղիները
    Լոնդոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հետ:
    10:53 21/05/2013