Պարզապես ՀՅԴ կանոնակարգ

    • Քաղաքականություն - Չորեքշաբթի, 04 Հուլիսի 2012, 11:25

ՀՅԴ ներկայիս փաստացի ղեկավար Հրանտ Մարգարյանը ընդարձակ հարցազրույց-հայտարարություն է տվել, որում իր պահանջներն է ներկայացնում կուսակցության անդամների եւ նրա ընկերների կողմից կուսակցական քաղաքականությունը, առաջնահերթությունները վերաիմաստավորելու եւ կուսկազմակերպության հեղափոխական ֆունկցիոնալությունը վերածնելու հարցերում: Եվ այսպես, ՀՅԴ ղեկավարն առաջ է քաշում հետեւյալ պահանջները՝ փորձեր են արվում ներկայիս ղեկավարներին հեռացնելու եւ նոր կուսակցական ղեկավարություն ընտրելու, կուսակցության հեղափոխականությունը վերածնելու, կուսակցությանն ամերիկյան քաղաքականությանը ենթարկելու, ԼՂՀ ընտրությունենրում կուսակցությանը որոշակի նախընտրություններ հարկադրելու համար:

Այս ամենը Հրանտ Մարգարյանին քաղաքական հանցագործություն է թվում, հնարավոր է նաեւ ոչ քաղաքական, այլ պարզապես քրեական, եւ դրա դեմ նա եւ նրա կողմնակիցներն ու համախոհները մտադիր են վճռական կերպով պայքարել: Պետք է ասել, որ Մարգարյանի այդ բոլոր պահանջները լիովին հիմնավորված են եւ արտացոլում են կուսակցության բազմաթիվ անդամների տրամադրություններն ու կասկածները, քանի որ, իրոք, նրանց այդ եւ մի շարք այլ պահանջները, ովքեր փորձում են օգնել ՀՅԴ-ին վերադառնալ ազգային-ազատագրական կուսակցության դիրքերին, հնարավոր հիմք են կուսակցության քաղաքական ծրագրի հետագա զարգացման համար:

Միեւնույն ժամանակ, լիովին անհասկանալի է, թե ինչի դեմ է հանդես գալիս կուսակցության ղեկավարը: Կուսակցության կանոնակարգի՞ դեմ, թե՞ կուսակցության հեղափոխական բնույթի: Կարելի է չմանրանալ եւ հարցը միանշանակորեն լուծել կուսակցության կանոնակարգում արմատական փոփոխություններ մտցնելով՝ բացառելով այնպիսի դրույթներ, ինչպիսին է հեղափոխականությունը եւ կուսակցության ազգային-ազատագրական բնույթը: Մեկ քայլով կարելի է կուսակցության սկզբունքների մահվան ողջ պատասխանատվությունը գցել իր վրայից, իր համար մեկ տեղ պահել խորհրդարանական տեսակի «սովորական» կուսակցությունում մնացած կյանքի համար: Հարմարավետ է, լեգիտիմ եւ սկզբունքային:

Ներկայում տեղի են ունենում կուսակցության շրջանային հավաքներ Հայաստանում Գերագույն մարմնի ընտրություն անցկացնելու նպատակով: Թերեւս, տեղի է ունենում կարծիքների ու դիրքորոշումների բաժանում, եւ դա լրիվ նորմալ է: Շատերը շատ վաղուց են սպասում աշխույժ եւ բովանդակալից քաղաքական քննարկման: Հազիվ թե ՀՅԴ-ին բավական արագ հաջողվի այն, ինչը կոչվում է մեկ փորձով կուսակցական կյանքը կարգի բերել, որոշել նպատակներն ու խնդիրները:

Սակայն պետք չէ կուսակցական ընկերների չհասկանալու եւ անփորձության հետեւում թաքցնել խնդիրները, սեփական սխալները եւ ոչ խելամտությունը: Ի՞նչ է արվել վերջին 13 տարիներին, որպեսզի կուսակցությունում պատրաստված քաղաքական գործիչներ հայտնվեն, ովքեր լիովին հասկանում են կուսակցական խնդիրների էությունը: Նույն «թագավորական շքախումբը» բոլորի գլուխը վերջնականապես տարել է: 13 տարիների ընթացքում ոչ մի պատշաճ հայտարարություն չի արվել ճակատագրական հարցերի, այդ թվում, ղարաբաղյան թեմայի շուրջ:

Հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» հարցում կուսակցության դիրքորոշումն ու արարքներն այնքան ծիծաղելի էին, որ «սպիտակ թելով» կարվել են կուսակցության բողոքների «հարկադրականությունը» եւ «ոչ անկեղծությունը»: Հնարավոր է առավել աղաղակող եւ անիմաստ արարքը իշխանության հետ պայմանավորվածության եւ համաձայնության մեջ մտնելու ձգտումն է, ինչը պարզապես ինքնանպատակ էր դարձել: Կուսակցությունը նախընտրական արշավների ժամանակ այնպիսի մեթոդներ է օգտագործել, ինչպես մյուս իշխանա-օլիգարխիկ կուսակցությունները: Հնարավոր է՝ ամենասրբազան հարցը հետեւյալն՝ արդյոք կուսակցության անդամները մոռացել են կրակելը:

Սակայն այս ամենը քննադատական նկատառումներ են: Հեղափոխական կուսակցության առաջ բազմաթիվ կարեւոր խնդիրներ են կանգնած, եւ դրանց մոտենալու համար անհրաժեշտ է վերաիմաստավորվել եւ նոր ծրագրիր մշակել: Հրանտ Մարգարյանն արդեն 4 խնդիր է բարձրացրել, սակայն կան եւս մի քանիսը, որոնք, հնարավոր է, պետք չէ բարձրաձայնել: Այս բոլոր հարցերը մանրամասն մշակվելու են, թող դրանում ոչ ոք չկասկածի: Անկեղծ ասած, դա արդեն արվել է, եթե փորձենք ավելի ուշադիր լինել:

Այժմ գլխավորը կուսակցական ընկերներին արհեստականորեն կամքի ազատություն հարկադրելը թույլ չտալն է, քանի որ դա է ազգային-ազատագրական կազմակերպության գործունեությունում ամենագլխավորը: Կուսակցության ներկայիս վերնախավի որոշ գործիչներ փորձում են քաղաքականության նորացման քննադատությամբ հանդես գալ: Դրանով նրանք մատնել են իրենց եւ հեռացել են կուսակցության առավել գործուն հատվածից: Ընդհանրապես, այժմ կուսակցության արմատականացումը սառեցնելու ցանկացած փորձ պետք է դիտարկել որպես հակակուսակցական գործունեություն, որը պառակտում է մտցնում կուսակցական շարքեր: Պետք է հասկանալ եւ հիշել, որ «Դաշնակցության» թարմացումից շատ առումով կախված է հայ հասարակության նորացումը:

  1. Նալբանդյանը մեկնում է Մեծ Բրիտանիա
    Մայիսի 20-21-ը Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն։
    15:11 18/05/2013
  2. Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը
    Հանդիպմանը քննարկվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրած արդյունքները
    11:37 18/05/2013
  3. Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Ստրասբուրգում
    Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Եվրախորհրդի նախորդ նախագահող Անդորրայի ԱԳ նախարար Ժիլբերտ Սաբոյա Սունյեի հետ էր։
    10:52 18/05/2013
  4. Մահացել է Արգենտինայի նախկին դիկտատորը
    88 տարեկանում կյանքից հեռացել է Արգենտինայի նախկին դիկտատոր Խորխե Վիդելը:
    20:09 17/05/2013
  5. Միգրանտներն այսուհետ ծառայելու են ռուսական բանակում
    Ռուսաստանի Պետդուման բանակում ծառայության մասին օրենքում փոփոխություն է մտցրել, որի համաձայն` միգրանտները նույնպես պարտավոր են ծառայել ռուսական բանակում:
    20:00 17/05/2013
  6. Համանախագահները հանդիպել են Նալբանդյանի ու Մամեդյարովի հետ
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Յան Քելլին (ԱՄՆ) մայիսի 17-ին Կրակովում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ:
    19:23 17/05/2013
  7. Տարածքների «հանձնման» հարցը հանվե՞լ է կարգավորման նախագծից
    Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն ԵՄ Արեւելյան գործընկերության եւ Վիշեգրադյան երկրների ԱԳ նախարարների հանդիպման համատեքստում:
    18:30 17/05/2013
  8. Արեւմուտքն առաջարկում է սկսել Սամվել Ալեքսանյանից
    Երեւանի Ավագանու ընտրություններով կարծես ավարտվեց Հայաստանի քաղաքական զարգացման մի ողջ փուլ:
    16:28 17/05/2013
  9. Հայաստանի դրոշը բարձրացվեց Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև
    Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը
    15:08 17/05/2013
  10. Սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 1.5 միլիոնը
    ՄԱԿ Փախստականների հարցերով գործակալությունը հայտարարել է, որ գրանցված կամ գրանցման սպասող սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 1.5 միլիոնը:
    14:04 17/05/2013