Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը կոչ է արել Ռուսաստանին ու Չինաստանին համաձայնեցնել իրենց դիրքորոշումը արեւմտյան պետությունների դիրքորոշումների հետ, որպեսզի զինված պայքարի վերածված սիրիական ճգնաժամի համար լուծում գտնվի, գրում է Ռոյթերը:
Նրա խոսքով, միջազգային հանրությունը հնարավորություն ունի մեծ ուժ ցուցաբերել եւ առավել ողջամիտ գործել, սակայն հարցը կարող է լուծվել միայն Ռուսաստանի եւ Չինաստանի համաձայնության դեպքում: Հեյգի կարծիքով, Սիրիայում կայուն ապագան ու կայուն քաղաքական գործընթացները նշանակում են նախագահ Բաշար Ասադի հեռացում:
Սիրիայի հարցով ՄԱԿ հատուկ պատվիրակ Քոֆի Անանն այսօր Ժնեւում պետք է առաջարկի ստեղծել սիրիական անցումային կառավարություն բոլոր կողմերի մասնակցությամբ: Ընդ որում, նախագահ Ասադը չպետք է մտնի այդ կառավարությունը. նման պահանջ են դրել արեւմտյան պետությունները:
