Թուրքիան պատրաստվում է Սիրիայի հետ սահմանին բուֆերային գոտի ստեղծել: Այս մասին հայտնում է CNN Turk-ը:
Հունիսի 22-ին Սիրիայի կողմից թուրքական կործանիչի ոչնչացումից հետո Անկարան հայտարարել էր, որ չի տատանվելու իր ազգային անվտանգության սպառնալիքի դեպքում պատասխան միջոցների կիրառման հարցում:
Վերջին օրերին Թուրքիայի գլխավոր շտաբը Սիրիայի հետ սահմանին տանկեր, հրետանի և հրթիռային համակարգեր է տեղակայել: Ըստ թուրքական կողմի, դա արվել է «Սիրիայի կողմից հանրավոր սադրանքների կանխման համար»:
