Ռուսաստանը կարող է Սիրիային օդային ճանապարհով ռազմական ուղղաթիռներ ու զենիթահրթիռային համալիրներ ուղարկելու փորձեր ձեռնարկել, այն բանից հետո, երբ դա չհաջողվեց իրականացնել «Ալաիդ» բառնատար նավով, գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով իր աղբյուրին:
Համաձայն աղբյուրի փոխանցած տեղեկության, ամեն ինչ կախված է այն բանից, թե արդյոք Ռուսաստանը կկարողանա դիմակայել Արեւմուտքի ճնշմանը, որը պահանջում է դադարեցնել ռազմա-տեխնիկական համագործակցությունը Սիրիայի հետ:
Սիրիա մեկնող «Ալաիդ» բեռնանավը կանգնեցվել էր Շոտլանդիայում հունիսի 18-ին: Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները մեղադրում են Ռուսաստանին Սիրիային անօրինական կերպով զենք մատակարարելու մեջ, սակայն ռուսական կողմը հերքել է այդ մեղադրանքը:
