Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի թիկնապահները, ովքեր ուղեկցում էին նրան Ռիո դե Ժանեյրոյում ՄԱԿ համաժողովի ժամանակ, մոռացել էին իրենց հետ հրազեն վերցնել, գրում է Lenta.ru-ն:
Պայուսակը, որի մեջ պահվում էին ատրճանակաները, թիկնապահները մոռացել էին Ելիսեյան պալատում: Բացթողումը պարզվել է միայն Բրազիլիայում սահմանն անցնելիս, որտեղ թիկնապահները պետք է ցույց տային իրենց զենքը սահմանապահներին:
Le Figaro թերթը գրում է, որ ֆրանսիական ոստիկանության էլիտար ստորաբաժանումների աշխատակիցները, ովքեր իրականացնում է VIP անձանց պաշտպանությունը, պետք է Բրազիլիա տանեին մի քանի միավոր զենք: Ֆրանսիա վերադառնալուց հետո միջադեպի պատասխանատուն հեռացվել է աշխատանքից:
