ՄՃԽ. Կաղալով փոփոխություն չի լինի

    • Քաղաքականություն - Երկուշաբթի, 25 Հունիսի 2012, 23:41

Հայաստան` հմուտ պետական կառավարման հնարավորություն: Ահա այսպես է վերնագրված Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը, որը հրապարակվել է այսօր:

2013թ. ընտրությունը ցույց կտա, արդյոք Հայաստանը կթոթափի կեղծված ընտրությունների մոտ երկու տասնամյակ տևած պատմությունը և կընտրի իշխանություններ, որոնք բավարար լեգիտիմություն կունենան համապարփակ բարեփոխումներ անցկացնելու և Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը հմուտ պետական կառավարում իրականացնելու կարճատև հնարավորություն ունի, նախքան նորից դեմառդեմ կկանգնի ընտրողների հետ ակնկալվող մրցակցային ընտրության ընթացքում, ասված է Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում:

Սարգսյանը փոփոխություն կատարելու որոշակի քաջություն է ցուցաբերել, բայց իր նախորդների պես ձախողել է լուրջ տնտեսական և կառավարման, ինչպես նաև թեպետ պակաս ինտենսիվ, սակայն ընթացող ղարաբաղյան պատերազմի խնդիրների լուծման հարցում: Եվս մեկ կեղծված համարվող ընտրություն կրկին կշեղի ուշադրությունը խաղաղ բանակցություններից և լրջագույն տնտեսական խնդիրներից, որի հետևանքներից մեկն էլ այն է, որ ավելի շատ քաղաքացիներ են նախընտրում ժողովրդավարական քաղաքականությունը, այդ թվում արտագաղթի ճանապարհով:

Նշելով խորհրդարանական ընտրության որոշ դրական կողմեր, զեկույցում նշվում է, որ «Բարգավաճ Հայաստանը, որը կապվում է հարուստ բիզնեսմեն Ռոբերտ Քոչարյանի հետ, երկրորդ տեղում է»: Զեկույցում նշվում են նաև վարչական ռեսուրսի չարաշահումը, ընտրողների ուռճացված ցուցակները, ընտրակաշառքները, Հայաստանի ընտրողներին ծանոթ մյուս ընտրակեղծիքները, ինչպես նաև 2008թ. մարտի իրադարձություններից հետո իրականացված կցկտուր բարեփոխումներ:

Խիստ կարևոր է, որ 2013թ. ընտրությունը, որի ընթացքում Սարգսյանը երկրորդ ժամկետի համար է մասնակցելու, «լինի Հայաստանի պատմության ամենամաքուր ընտրությունը», նշում է զեկույցը: Նախագահը սկզբից մի շարք համարձակ քայլեր ձեռնարկեց, որոնցից ամենանշանակալին Թուրքիայի հետ հարաբերության կարգավորման փորձն էր: 40-ից ցածր տեխնոկրատների նոր դասը նպաստում է նոր ոճի կառավարմանը, սակայն փոփոխությունները դանդաղ են ընթանում: Անհրաժեշտ է քաղաքական համարձակություն հաղթահարելու խորն արմատացած խոշոր բիզնեսի և քաղաքականության սերտաճումը, որը հաճախ անհաղթահարելի խոչընդոտ է:

Տնտեսությանը դիվերսիֆիկացումը ցածր է, անառողջ կերպով հիմնված դրամական փոխանցումների վրա: Արտագաղթի և արտասահման սեզոնային աշխատանքի մեկնողների թիվը տագնապահարույց է: Բարձր մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարի լուրջ փորձեր քիչ են արվել: Գործադիր իշխանությունը գերակշռող, չզսպված լիազորություններ ունի: Դատական իշխանությունը համարվում է կախյալ բայց ոչ կոմպետենտ, դատախազության դերը գերակշռում է, իշխանություններին հաշվետու դարձնելու մեխանիզմները հիմնականում անարդյունավետ են:

Նախագահ Սարգսյանը և նրա կառավարությունը գիտակցում են ամենահրատապ խնդիրների մեծ մասը, սակայն մի շարք խնդիրներ գոյություն ունեն միայն թղթի վրա կամ թվում է հատուկ ստեղծվել են անարդյունավետ կիրարկման մեխանիզմներով: Զգուշավոր, էվոլյուցիոն մոտեցումը բարեփոխումներին լավագույն դեպքում թույլ կայունություն է ապահովում: «ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիոն կառավարության փլուզումը և առավել մրցակցային խորհրդարանի առկայությունը նոր խթան են ադմինիստրացիայի կարիքների համար: Սակայն կաղալով դեպի փոփոխություն ընթանալը ոչ կհզորացնի Հայաստանին, ոչ էլ լավ նախագահական քարոզարշավի լավ մարտավարություն կլինի: Երկրին անհրաժեշտ է ավելի լավ ապագա, քան թույլ տնտեսություն և փակուղի մտած հակամարտություններ հարևանների հետ»:

Միջազգային ճգնաժամային խումբը Հայաստանի իշխանություններին առաջարկում է իրականացնել պետական կառավարման և տնտեսական բարեփոխումներ պետական հաստատությունների հանդեպ հանրային վստահության ձևավորման համար, վերացնել ընտրական գործընթացի թերությունները, շարունակել պայքարել կոռումպացված պաշտոնյաների դեմ և նրանց ենթարկել քրեական պատասխանատվության, ընդունել նոր Քրեական դատավարության օրենսգիրք, որպեսզի ապահովվի դատական մարմինների անկախությունը, մեծացնել փաստաբանների ինստիտուտի դերը և նվազեցնել գլխավոր դատախազի դերը, բարելավել վարչական դատարանի արդյունավետությունը պետական պաշտոնյաներին հաշվետու դարձնելու նպատակով, ավելացնել ֆինանսական աջակցությունը օմբուդսմենին, մասնավորապես մարզերում նրա գործունեության ակտիվացման նպատակով, ոստիկանության նկատմամբ սահմանել քաղաքացիական հսկողություն և հաշվետվողականություն, պայքարել այնտեղ առկա կոռուպցիայի դեմ և ստեղծել նախարարություն, որին կենթարկվի ոստիկանությունը, ինչպես նաև կրկնապատկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը և բաց մոտեցում պահպանել Թուրքիայի հետ երկխոսությունը վերսկսելու նպատակով:

ԱՄՆ-ին, ԵՄ-ին և միջազգային կազմակերպություններին առաջարկվում է տրամադրել տեխնիկական և ֆինանսական աջակցություն ընտրական մեխանիզմի հանդեպ վստահությունը վերականգնելու նպատակով, մասնավորապես ընտրացուցակների հարցի լուծման նպատակով, օժանդակել ագրեսիվ դատական բարեփոխումների ծրագրերի իրականացմանը 2012-2016թթ. Ռազմավարական գործողությունների ծրագրի իրականացման չափանիշների սահմանման կապակցությամբ և նոր Քրդատ օրենսգրքի ընդունմանը, ավելացնել ոչ պետական գործիչների ֆինասավորումը և կառավարությանը հաշվետու դարձնել 2012թ. խորհրդարանի ընտրության արդյունքում ապահոված առաջընթացից հետո ցանկացած հետընթաց քայլի համար:

  1. Սինգապուրը կորել է ծխի մեջ. Իշխանություններն Ինդոնեզիային են մեղադրում
    Սինգապուրի կառավարությունը զգուշացրել է երկրի բնակչությանը, որ կուտակված ծխածածկույթը կարող է պահպանվել մի քանի շաբաթ:
    14:38 20/06/2013
  2. Ղրղզստանի խորհրդարանը կողմ է քվեարկել ամերիկյան բազայի հեռացման օգտին
    Ղրղզստանի խորհրդարանը հունիսի 20-ին քվեարկել է երկրի տարածքում ամերիկյան ավիաբազա տեղակայելու համաձայնագիրը չեղյալ հայտարարելու օգտին:
    14:12 20/06/2013
  3. 2015 թվական
    Կասկածելի էթնիկ ծագմամբ մեծ պաշտոնյա Իվանը Մոսկվայի ռեստորաններից մեկում հանդիպել է Մամեդին:
    13:55 20/06/2013
  4. Իրաքի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
    Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրաքի հանրապետության նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
    13:32 20/06/2013
  5. Բարաք Օբաման շփոթել է նախարարի եւ հայտնի երաժիշտի անունները
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ շփոթել է նույն ազգանունը կրող երկու հայտնի մարդկանց անունները:
    12:59 20/06/2013
  6. ՀԱՊԿ-ն առանց Հայաստանի
    Ադրբեջանին հարձակողական սպառազինություն մատակարարելու վերաբերյալ Հայաստանի Պաշտպանության նախարարության արձագանքն ավելի քան տարօրինակ էր:
    12:57 20/06/2013
  7. Նախախորհրդարանի հայտարարությունը Արցախի ԱԳ նախարարի հարցազրույցի վերաբերյալ
    Առաջին տպավորությամբ նման հայտարարությունն անհավատալի է թվում, սակայն փաստը մնում է փաստ:
    12:32 20/06/2013
  8. Հունգարիայում մահացել է «երկաթե վարագույրի փլուզողը»
    Բուդապեշտում 80 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հունգարիայի նախկին վարչապետ Դյուլա Հորնը, ում հաճախ կոչում են «երկաթե վարագույրի քանդող»:
    11:46 20/06/2013
  9. Հայաստանը խաղաղարարներ կուղարկի Մալի՞
    Նշվում է, որ Հայաստանը խաղաղարարներ կուղարկի նաեւ Հյուսիսային Աֆրիկա:
    11:37 20/06/2013
  10. Բրազիլացի ցուցարարների պահանջը բավարարվեց. տրանսպորտը չի թանկանա
    Բրազիլիայում ցույցերը շարունակվում են՝ չնայած այս երկու խոշոր քաղաքները միացել են մյուս քաղաքներին՝ համաձայնվելով վերականգնել ավտոբուսի եւ մետրոյի նախկին գները:
    11:26 20/06/2013